Պապոյան կտրվել է գետնից. եթե դիմում են դատարան, դրանից լավ հոտ չի գալիս. Մանուկյանը՝ ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունների մասին

Պապոյան կտրվել է գետնից. եթե դիմում են դատարան, դրանից լավ հոտ չի գալիս. Մանուկյանը՝ ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունների մասին

Տնտեսություն17:30 | նոյեմբերի 27, 2026Պապոյան կտրվել է գետնից. եթե դիմում են դատարան, դրանից լավ հոտ չի գալիս. Մանուկյանը՝ ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունների մասին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Պապոյան կտրվել է գետնից. եթե դիմում են դատարան, դրանից լավ հոտ չի գալիս. Մանուկյանը՝ ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունների մասին<!—>

]—>

Իմ գնահատմամբ՝ Հայաստանի և ԵԱՏՄ գործընկերների հարաբերությունները գնալով ավելի վատթարանում են ինչը կանխատեսելի էր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

«Երբ մենք այդ մարդկանց պարբերաբար ասում էինք՝ գտեք ճանապարհ, այսօր դուք եք պատասխանատուն, որ մեր գյուղացիները կարողանան իրենց մթերքը արտահանել կամ հետագայում ավելի ծանր տնտեսական հետևանքներից խուսափել։ Ինչ-որ մի քայլ անելուց առաջ մտածեք, թե դրա հետադարձ հետևանքը ինչպիսին կլինի կամ դրա արդյունքում ինչ կշահես, ինչ կտուժես։ Եթե որոշել են դիմել Եվրասիական դատարան, դա ավելի վատ տեղ է տանելու, որովհետև ակնհայտ է դառնում, որ հարաբերությունները ոչ թե գնում են հանգուցլուծման, այլ գնում են փակուղի։ Դրանից ոչ մի լավ հոտ չի գալիս։ Գևորգը Պապոյան կտրվել է գետնից։ Եթե իրենք գնում են դատարան դիմելու տարբերակով, դա ցույց է տալիս, որ նոր տնտեսական վատ իրավիճակի մեջ ենք հայտնվելու։ Առողջ տրամաբանությունը հուշում է, որ եթե լիներ բաղձալի արդյունք, այսօր իրենք այդ քայլի չէին գնել, ճարատյալ ձեռքերը գցում են փրփուրներին Դրա գինը վճարողը մեր քաղաքացին է, դրա գինը վճարողը չինովնիկը չի»,–ասաց նա։

Նա հարց հնչեցրեց, որ եթե Ռուսաստանի կողմից սպառնալիքները կյանքի կոչվեն, այդ տնտեսական հարվածին մեր պետությունը պատրա՞ստ է, ո՞նց է արտահայտվելու դա մեր բյուջեի կամ սոցիալական պայմանների վրա. «Փոխանակ իրենք մտածեին ինչ քայլեր անել, ասում էի՝ն մենք գիտենք՝ այդ զեկույցը որտեղ է գրվել, մենք գիտենք, որ դա Հայաստանում է գրվել ու ինչ–որ այսպես հիմար մտքեր այդ զեկույցի հետ կապված։

ԵԱՏՄ 4 պետություններ զեկույց են պատրաստել, ու դու այդ մարդկանց սկսում ես ծաղրել, որ դուք չեք գրել, Հայաստանից ինչ-որ մեկը գրել, ձեր ձեռքը տվել է, դրանից հետո պատասխան տալու ժամանակն է գալիս։

Փոխանակ զեկույցին սթափ գնահատական տալու, սկսեցին զեկույցը ծաղրել, զեկույցի հետևանքները ծաղրել, գրողներին ծաղրել, ինչոր պիտակավորում կպցնել, այսօր եկաք նոր իրավիճակի հանդիպեցիք։ Դե պատասխան տվեք։


Թեմա

ՏնտեսությունՔաղաքականություն

Կազմակերպություն

Եվրասիական տնտեսական միություն

Անձ

Գևորգ ՊապոյանՄեսրոպ Մանուկյան