ԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս

ԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս

Պատահարներ17:10 | նոյեմբերի 27, 2026ԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս<!—>

]—>

Գանեմ կղզուց հյուսիս Հորմուզի նեղուցով անցնելիս լցանավ է պայթել ականի վրա։ Այս մասին նշվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ։

Այսօր առավոտյան երկու լցանավ փորձել է գաղտնի անցնել Հորմուզի նեղուցում՝ Գանեմ կղզուց հյուսիս։ Դրանցից մեկը պայթել է ականի վրա։ Նրան ուղեկցող երկրորդ լցանավը ստիպված է եղել հետ դառնալ։

Նշվել է, որ վերջին օրերին չթույլատրված երթուղով անցնել փորձող լցանավերի թիվը կտրուկ նվազել է, ինչը վկայում է Հորմուզի նեղուցի արևելյան և արևմտյան հատվածների նկատմամբ լիակատար վերահսկողության մասին։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՊատահարներՆավթՆավագնացություն

Կազմակերպություն

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս

Տեղադրություն

Հորմուզի նեղուց