Պակիստանում զինված գրոհայինները հարձակվել են հանքափորների տեղափոխող ավտոմեքենաների վրա․ զոհվել է 11 մարդ

Պակիստանում զինված գրոհայինները հարձակվել են հանքափորների տեղափոխող ավտոմեքենաների վրա․ զոհվել է 11 մարդ

Զինված ուժեր20:06 | նոյեմբերի 29, 2026Պակիստանում զինված գրոհայինները հարձակվել են հանքափորների տեղափոխող ավտոմեքենաների վրա․ զոհվել է 11 մարդ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Պակիստանում զինված գրոհայինները հարձակվել են հանքափորների տեղափոխող ավտոմեքենաների վրա․ զոհվել է 11 մարդ<!—>

]—>

Պակիստանի Բելուջիստան նահանգում զինված անձինք հարձակվել են հանքափորների տեղափոխող երկու ավտոմեքենայի վրա և սպանել 11 մարդու, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Հարձակումից հետո գրոհայինները դիմել են փախուստի։

Հարձակումը տեղի է ունեցել կիրակի օրը՝ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Կոհլու շրջանում։ Վերջին ամիսներին Բելուջիստանում հաճախակիացել են գրոհայինների հարձակումները։ Ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչ Թայաբ Իքբալը հայտնել է, որ իրավապահ մարմինները որոնողական գործողություն են սկսել՝ հարձակվողների գտնվելու վայրը պարզելու և նրանց ձերբակալելու նպատակով։

Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին դատապարտել է սպանությունները և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին։

Հարձակման պատասխանատվությունն առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել։ Իշխանությունները կարող են կասկածել արգելված «Բելուջիստանի ազատագրման բանակին», որին կառավարությունը նախկինում մեղադրել է նմանատիպ հարձակումներ իրականացնելու մեջ։

Նավթով և օգտակար հանածոներով հարուստ Բելուջիստան նահանգը երկար տարիներ մնում է զինված հակամարտության թատերաբեմ։ Մի քանի խմբավորումներ ձգտում են հասնել տարածաշրջանի անկախությանը և հարձակվում են ինչպես ուժային կառույցների աշխատակիցների, այնպես էլ խաղաղ բնակիչների վրա։ Նահանգում գործում են նաև այլ զինված կազմակերպություններ, այդ թվում՝ արգելված «Պակիստանի թալիբան» շարժումը, որը Բելուջիստանում և երկրի այլ շրջաններում հարձակվում է անվտանգության ուժերի աշխատակիցների վրա։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

Զինված ուժերՄահՊատահարներ

Տեղադրություն

Պակիստան

Պատմություն

Ահաբեկչություն