Էսլամի․ ՄԱԳԱՏԷ-ն չի կարող պահանջել մուտք դեպի Իրանի միջուկային օբյեկտներ, քանի դեռ չի դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները

ՄԱԳԱՏԷ19:41 | նոյեմբերի 29, 2026Էսլամի․ ՄԱԳԱՏԷ-ն չի կարող պահանջել մուտք դեպի Իրանի միջուկային օբյեկտներ, քանի դեռ չի դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) չի կարող պահանջել մուտք դեպի սպառնալիքների և հարվածների ենթարկված իրանական միջուկային օբյեկտներ, քանի դեռ չի դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարձակումները։ Այս մասին նա ասել է կիրակի՝ Իրանի ատոմային ոլորտի ձեռքբերումների ցուցահանդեսի շրջանակում, փոխանցում է Mehr-ը։
«Քանի դեռ գործակալությունը հրաժարվում է դատապարտել ռազմական հարձակումները, այն չի կարող վերահսկողության շարունակականությունն ապահովելու պատրվակով պահանջել ստուգումներ անցկացնել այն օբյեկտներում, որոնց սպառնում են, և որոնք հարվածների են ենթարկվել», — հայտարարել է Էսլամին՝ կազմակերպությանը մեղադրելով երկակի չափանիշներ կիրառելու մեջ։
Նա հերքել է այն պնդումները, թե Թեհրանը թաքցնում է իր միջուկային ծրագրի մի մասը։ Ըստ Էսլամիի, օբյեկտների ստորգետնյա տեղակայումը պայմանավորված է ոչ թե գործունեությունը գաղտնի պահելու ձգտմամբ, այլ դրանք հարձակումներից պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Նա նաև ընդգծել է, որ իրանական բոլոր միջուկային օբյեկտները, անկախ տեղակայման վայրից, գտնվել են ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո։
Գործակալությունը 2025 թվականի հունիսից մուտք չունի դեպի Իրանի առանցքային միջուկային օբյեկտներ։ Այդ ժամանակ Իսրայելը, ԱՄՆ-ի աջակցությամբ, 12 օր շարունակ հարվածներ էր հասցնում Իրանին, այդ թվում՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի երեք միջուկային օբյեկտներին։
Այդ հարձակումներից հետո Թեհրանը հրաժարվել է տեսուչներին թույլ տալ մուտք գործել տուժած օբյեկտներ և հասանելիություն ունենալ վնասված նյութերին։ Իրանի իշխանությունները հայտարարում են, որ այս հարցը կարող է քննարկվել միայն վերջնական համաձայնագրի շրջանակում և Վաշինգտոնի կողմից բոլոր պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ գործնական քայլերից հետո։
Թեհրանի պնդմամբ, իրանական միջուկային օբյեկտները հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին ռազմական գործողությունների ընթացքում, որոնք սկսվել են փետրվարի 28-ին։ ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է պահանջել մուտք դեպի այդ օբյեկտներ։
Գործակալությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին նույնպես քննադատել է ՄԱԳԱՏԷ-ին այն բանի համար, որ այն պահանջում է ստուգումներ անցկացնել՝ առանց դատապարտելու հենց հարվածները։ Նա նման մոտեցումն անվանել է երկակի չափանիշների կիրառում և կազմակերպությանը մեղադրել այն բանում, որ այն «մեղադրում է զոհին, այլ ոչ թե ագրեսորին»։
Իրանը պնդում է, որ ՄԱԳԱՏԷ-ի՝ միջուկային ծրագրի վիճակին անընդհատ հետևելու հնարավորության կորուստը ռազմական հարձակումների հետևանք է, այլ ոչ թե Թեհրանի կողմից պարտավորությունների չկատարման։
Բացի այդ, իրանական կողմը հայտնել է, որ ներկայումս վնասված օբյեկտների ստուգման համաձայնեցված մեխանիզմ գոյություն չունի, իսկ գործակալությունն ինքը նման ստուգումներ անցկացնելու հատուկ հրահանգներ չունի։
<!—>
Հասանելի է
[—>русский
Կազմակերպություն
Տեղադրություն
Պատմություն
Թեմա
