Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ

Սուրբծննդյան տոնավաճառներ18:40 | նոյեմբերի 29, 2026Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Գերմանիայի իշխանությունները սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի Սուրբծննդյան 12 տոնավաճառ՝ իսլամիզմի մեջ կասկածների պատճառով։ Այս մասին կիրակի օրը Հագեն քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է dpa գործակալությանը։
Տղամարդիկ 20 և 24 տարեկան են։ Արգելքը խախտելու դեպքում նրանց սպառնում է 500 եվրոյի չափով տուգանք։ Կրկնակի խախտումների դեպքում տուգանքի չափը կարող է ավելանալ, իսկ եղբայրները կարող են ձերբակալվել։
Գերմանական Bild թերթի տվյալներով, հատուկ ծառայություններից մեկն է իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել եղբայրների վրա։
Միաժամանակ տղամարդկանց փաստաբանը պարբերականին հայտնել է, որ քննությունը չի կարող ապացուցել նրանց կողմից որևէ հանցագործության կատարումը։ Նրա հավաստմամբ, եղբայրները մտադիր չեն եղել սպառնալ հասարակական անվտանգությանը։
Վերջին տարիներին Գերմանիայում Սուրբծննդյան տոնավաճառների վրա իսլամիստների իրականացրած մի քանի հարձակում է տեղի ունեցել։ 2024 թվականի դեկտեմբերին Մագդեբուրգում զոհվել է հինգ մարդ, շուրջ 200-ը վիրավորվել են։ 2016 թվականին Բեռլինում բեռնատարը մխրճվել է Սուրբծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ։
Հասանելի է
Թեմա
Սուրբծննդյան տոնավաճառներԱնվտանգություն
Տեղադրություն
