Ուիթքոֆին և Քուշներին տեղափոխող ավտոշարասյունը Պուտինի հետ հանդիպումից հետո հեռացել է Կրեմլից

Մոսկվա18:39 | նոյեմբերի 12, 2026Ուիթքոֆին և Քուշներին տեղափոխող ավտոշարասյունը Պուտինի հետ հանդիպումից հետո հեռացել է Կրեմլից
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին տեղափոխող ավտոշարասյունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո լքել է Կրեմլի տարածքը, հայտնում է РИА Новости-ն։
Բանակցություններն անցկացվել են հինգշաբթի։ Հանդիպման ընթացքում Պուտինը, մասնավորապես, առաջարկել է մարդասիրական առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում՝ օգտվելով Ալյոշկիում նմանատիպ գործողության իրականացման փորձից։ Ուիթքոֆն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն գործադրում է բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու համար։
Ամերիկացի ներկայացուցիչները Մոսկվա են ժամանել Աբու Դաբիից, որտեղ ավելի վաղ կայացել էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները։ Ըստ ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ այդ բանակցությունների առանցքային թեման եվրոպական անվտանգության ճարտարապետությունն էր։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
ԲանակցություններՔաղաքականություն
Պատմություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
