Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

Հայաստան-Ադրբեջան բանակցություններ18:35 | նոյեմբերի 12, 2026Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ավելի վաղ մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 9-րդ գագաթնաժողովի լիագումար նիստը։ Հանդիպումն անցկացվում է նոյեմբերի 12-ին՝ «Եվրոպա՝ ուժեղ, անվտանգ և փոխկապակցված» կարգախոսի ներքո։
Գագաթնաժողովին մասնակցում են եվրոպական առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ հրավերներ են ստացել պետությունների և կառավարությունների 48 ղեկավարներ, ներառյալ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հասանելի է
Թեմա
Հայաստան-Ադրբեջան բանակցություններՔաղաքականություն
Տեղադրություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
