Օդանավակայաններին Ուկրաինայի հարվածներից հետո Ռուսաստանն առաջին անգամ բոլոր ռազմավարական ռմբակոծիչները վերատեղակայել է Հեռավոր Արևելքում

Օդանավակայաններին Ուկրաինայի հարվածներից հետո Ռուսաստանն առաջին անգամ բոլոր ռազմավարական ռմբակոծիչները վերատեղակայել է Հեռավոր Արևելքում

Ավիահարված16:41 | նոյեմբերի 10, 2026Օդանավակայաններին Ուկրաինայի հարվածներից հետո Ռուսաստանն առաջին անգամ բոլոր ռազմավարական ռմբակոծիչները վերատեղակայել է Հեռավոր Արևելքում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Օդանավակայաններին Ուկրաինայի հարվածներից հետո Ռուսաստանն առաջին անգամ բոլոր ռազմավարական ռմբակոծիչները վերատեղակայել է Հեռավոր Արևելքում<!—>

]—>

Ռուսական հրամանատարությունը նոյեմբերի կեսերին Ամուրի մարզի «Ուկրաինկա» ավիաբազայում միաժամանակ կենտրոնացրել է 47 ռազմավարական ռմբակոծիչ-հրթիռակիր․ այս թիվը մի քանի անգամ գերազանցում է Ռուսաստանի մյուս ռազմական օդանավակայաններում տեղակայված նման ինքնաթիռների քանակը։ Այս մասին հայտնում է AviVector OSINT-նախագիծը։ Պատերազմի ողջ ընթացքում աննախադեպ այս կուտակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամռանն Ուկրաինան հարվածներ է հասցրել ռուսական ռազմավարական ավիացիայի նախկին հիմնական հենակետին՝ Սարատովի մարզի «Էնգելս-2» ռազմական օդանավակայանին։

2026 թվականի աշնան վերջի դրությամբ «Ուկրաինկա» ավիաբազայում տեղակայված են 37 տուրբոպտուտակավոր ռազմավարական ռմբակոծիչ-հրթիռակիր Տու-95ՄՍ և 10 միջմայրցամաքային ռազմավարական ռմբակոծիչ-հրթիռակիր Տու-160Մ։ Ինը ինքնաթիռից բաղկացած վերջին խումբը հեռավորարևելյան բազա է հասել նոյեմբերի սկզբին։ Ուկրաինացի OSINT-վերլուծաբանների վարկածով՝ մինչև տեղափոխվելը՝ նոյեմբերի 3-ի գիշերը, այս ռմբակոծիչները մասնակցել են Ուկրաինայի ուղղությամբ զանգվածային հարվածներին, որոնց հետևանքով, մասնավորապես, տուժել են Խարկովի հիվանդանոցներից մեկի ավելի քան 70 պացիենտներ և բուժաշխատողներ։

Արբանյակային հետախուզության տվյալներով՝ «Ուկրաինկա» ավիաբազայում Տու-95ՄՍ և Տու-160Մ ինքնաթիռները կայանված են բաց երկնքի տակ՝ առանց պաշտպանության կամ քողարկման։ Ենթադրվում է, որ ռուսական հրամանատարությունն ապավինում է բազայի հեռավորությանը․ Ամուրի մարզի Սերիշևոյի շրջանում գտնվող այս օբյեկտն ուկրաինական սահմանից ավելի քան 6000 կմ հեռու է, և, ըստ այդ հաշվարկի, ուկրաինական ուժերը տեխնիկապես ի վիճակի չեն խոցելու այն։

Միևնույն ժամանակ, «Ուկրաինկա» ավիաբազան 2025 թվականի հունիսի 1-ին դարձել էր «Սարդոստայն» գործողության թիրախներից մեկը։ Այդ օրը Կիևի հատուկ ծառայությունները գրոհել էին ՌԴ օդատիեզերական ուժերի օբյեկտները՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, որոնք նախապես, վարորդներից գաղտնի, բեռնատարներով տեղափոխվել էին Ռուսաստանի խորքերը։ Ամուրի մարզում գրոհը ձախողվել էր ԱԹՍ-ներով բեռնված բեռնատարի պատահական բռնկման պատճառով։ Սակայն Ռուսաստանի չորս այլ մարզերի՝ Իվանովոյի, Իրկուտսկի, Մուրմանսկի և Ռյազանի ավիաբազաներում Ուկրաինան, տարբեր գնահատականներով, վնասել կամ ոչնչացրել էր 28-ից 41 ռմբակոծիչ, այդ թվում՝ առնվազն 10 Տու-95ՄՍ։

Ամռանը ռուսական ռմբակոծիչների՝ Հեռավոր Արևելք լայնածավալ վերատեղակայմանը նախորդել էր ուկրաինական ուժերի հարվածների շարքը Սարատովի մարզի Էնգելս քաղաքի ավիաբազայի ուղղությամբ։ Այդ հարվածների ընթացքում անօդաչուներով ոչնչացվել էր ևս առնվազն երկու Տու-95ՄՍ։ Նման յուրաքանչյուր կորուստ անդառնալի է, քանի որ այս տիպի ռմբակոծիչների արտադրությունը Ռուսաստանում վաղուց դադարեցված է։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԱվիահարվածԱվիացիաՌազմականՈւկրաինայի պատերազմ

Տեղադրություն

Ռուսաստան

Աղբյուրը՝ NEWS.am