Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի տեսանյութը, որտեղ վերջինս քննադատում է Տիգրան Ավինյանին

Ալեն Սիմոնյան16:40 | նոյեմբերի 10, 2026Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի տեսանյութը, որտեղ վերջինս քննադատում է Տիգրան Ավինյանին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ինստագրամի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի տեսանյութը խցանումների վերաբերյալ։
Նշենք, որ այդ տեսանյութում Հակոբյանն առանց անուններ տալու քննադատում ու հեգնում է քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ խցանումների համար ու հուշում, որ կա նման գիտություն, որը հնարավորություն է տալիս հաշվարկել, թե նման տեմպրով զարգանալու դեպքում մի քանի տարի անց մայրաքաղաքում քանի մեքենա կլինի ու ինչ է պետք անել դրան պատրաստվելու համար։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ՔՊ–ի ներսում լուրջ մրցակցություն է հասունանում գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի միջև։ Ընդ որում՝ վերջինս, ըստ տարբեր տեղեկությունների, ամենևին էլ չի պատրաստվում այս անգամ զիջել քաղաքապետի պաշտոնը։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, Սիմոնյանն իր շրջապատում հայտարարել է, որ ինքն է լինելու Երևանի հաջորդ քաղաքապետը՝ վստահեցնելով, որ իր վարկանիշը շատ ավելի բարձր է, քան Տիգրան Ավինյանինը, և ՔՊ վարչությունը պետք է որոշում կայացնի իր թեկնածությունն առաջադրելու օգտին։
Անձ
Ալեն ՍիմոնյանԱննա ՀակոբյանՏիգրան Ավինյան
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
