ՆԳՆ աշխատակիցները ծանոթացել են հանցավորության վերլուծության լիտվական փորձին․ մասնագիտական դասընթաց (վիդեո)

Հանցագործություն11:02 | նոյեմբերի 26, 2026ՆԳՆ աշխատակիցները ծանոթացել են հանցավորության վերլուծության լիտվական փորձին․ մասնագիտական դասընթաց (վիդեո)
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հանցավորության միտումների բացահայտումը, ռիսկերի գնահատումն ու կանխարգելիչ միջոցառումների արդյունավետ կազմակերպումը պահանջում են վիճակագրական տվյալների խորքային վերլուծություն։ Այդ ուղղությամբ ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի ծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով նոյեմբերի 24-26-ը ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է մասնագիտական դասընթաց։
Մասնակիցներն ուսումնասիրել են իրավապահ համակարգում վերլուծական գործունեության կազմակերպման և կատարելագործման մեթոդները, հանցավորության միտումների բացահայտման ու ներկայացման ժամանակակից գործիքները։
«Եվրոպական երկրներում մենք կիրառում ենք նույն գործիքները և հավաքագրում վիճակագրական տվյալներ, սակայն կարևոր է ոչ միայն ունենալ այդ տվյալները, այլև հասկանալ՝ ինչպես դրանք կիրառել ռազմավարական և կառավարչական մակարդակներում։ Դրանք հնարավորություն են տալիս աջակցելու իրավապահ մարմինների և հանցավորության կանխարգելման ռազմավարության մշակմանն ու իրականացմանը մասնակցող այլ կառույցների աշխատանքին՝ այն առավել արդյունավետ կազմակերպելու համար»,- նշել է «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի փորձագետ Արթուրաս Կեմեժիսը։
Լիտվացի փորձագետները ներկայացրել են վերլուծական արդյունքները գործնականում կիրառելի տեղեկատվության և փաստերի վրա հիմնված առաջարկությունների վերածելու մեթոդները՝ հետաքրքրվել Հայաստանում հանցավորության վիճակագրության վերլուծության և տվյալների կիրառման ուղղությամբ իրականացվող աշխատանքներով։
Դասընթացը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ՝ Լիտվայի Հանրապետության կողմից՝ ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցությամբ։
Թեմա
Կազմակերպություն
Եվրոպական միությունՆերքին Գործերի Նախարարություն
Տեղադրություն
