ԱՄՆ սենատորը շփոթել է Իրանն ու ԿԺԴՀ-ն և Թեհրանին մեղադրել միջուկային ուժերը մեծացնելու մեջ

Իրան10:58 | նոյեմբերի 26, 2026ԱՄՆ սենատորը շփոթել է Իրանն ու ԿԺԴՀ-ն և Թեհրանին մեղադրել միջուկային ուժերը մեծացնելու մեջ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ Տեխաս նահանգից ընտրված հանրապետական սենատոր Ջոն Քորնինը շփոթել է Իրանն ու ԿԺԴՀ-ն։ X սոցիալական ցանցում նա հյուսիսկորեական միջուկային օբյեկտի մասին տվյալները ներկայացրել է որպես Թեհրանի միջուկային հավակնությունների ապացույց։
Քորնինը գրել է, որ «իրանական վարչակարգը չի հրաժարվում միջուկային զենք ստեղծելու իր ձգտումներից», և կցել նոյեմբերի 18-ի մի հաղորդման հղում։ Հաղորդման մեջ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին մտահոգություն էր հայտնել Յոնբյոնի գործարանում ուրանի հարստացման հզորությունների արագ ընդլայնման կապակցությամբ։
Սակայն Յոնբյոնի միջուկային գիտահետազոտական կենտրոնը գտնվում է ոչ թե Իրանում, այլ ԿԺԴՀ-ում՝ Փհենյանից մոտ 100 կմ հյուսիս։
Սենատորի գրառման տակ շուտով հայտնվել է X-ի համայնքային նշումը (Community Note)՝ պարզաբանելով, որ Գրոսսիի հայտարարությունը վերաբերում է ԿԺԴՀ-ի միջուկային օբյեկտին։
Քննադատներն ու Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետները հատուկ ուշադրություն են դարձրել սխալին, քանի որ Քորնինը Սենատի հետախուզության և միջազգային հարաբերությունների հանձնաժողովների անդամ է։ Այդ հանձնաժողովներն անմիջականորեն վերահսկում են օտարերկրյա միջուկային ծրագրերին առնչվող հարցերը։
Գրառմանն արձագանքել է նաև Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նա ծաղրել է սենատորին՝ պատմելով մի քարոզչի մասին առակ, որն իր պատմության մեջ շփոթել էր բոլոր փաստերը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
