Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հանդիպման

Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հանդիպման

Հայաստան10:57 | նոյեմբերի 26, 2026Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հանդիպման
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հանդիպման<!—>

]—>

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա Հայաստանի տարածքում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հայաստանում առաջիկայում կմեկնարկի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումը։

Այն կանցկացվի այսօր և վաղը։

Միջոցառման մասնակիցները կքննարկեն անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովում սահմանված խաղաղության օրակարգը։ Նրանք կանդրադառնան նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի համար կայուն ինստիտուցիոնալ հիմք ստեղծելու նախաձեռնություններին։

Տնտեսության ոլորտում քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կանդրադառնան Հարավային Կովկասում երկարաժամկետ համագործակցության հնարավորությունների, առևտրի և տրանսպորտային երթուղիների զարգացման թեմաներին։

Կշոշափվեն նաև հումանիտար հարցեր, երիտասարդության հետ աշխատանքն ու կրթությունը։ Մասնավորապես, կքննարկվի Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապեր հաստատելու հարցը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

ՀայաստանԱդրբեջան

Թեմա

Հայաստան-Ադրբեջան բանակցություններԽաղաղությունՔաղաքականություն