Հաստատվել է Հայաստանի բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Հաստատվել է Հայաստանի բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Ընդունելություն11:22 | նոյեմբերի 26, 2026Հաստատվել է Հայաստանի բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հաստատվել է Հայաստանի բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը<!—>

]—>

Հաստատվել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների 2027/2028 ուսումնական տարվա բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա և հեռակա ուսուցմամբ) մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը։ Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 26-ին՝ ՀՀ կառավարության նիստում։

Նշվում է, որ որոշումը բոլոր դիմորդների համար կապահովի ընդունելության հավասար պայմաններ (առնվազն երկու ընդունելության քննության հանձնում)՝ անկախ բուհի կարգավիճակից (պետական կամ ոչ պետական), ինչպես նաև միասնական չափանիշներ՝ տարբեր բուհերում նույն մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ընդունվելու համար։

Ընդգծվում է, որ այս քայլը կօգնի բուհերի ընդունելությունը կազմակերպել՝ առաջնահերթություն տալով պետության և տնտեսության զարգացման համար առանցքային ոլորտների մասնագետների պատրաստմանը։ Այդ ոլորտներից են տեղեկատվական տեխնոլոգիաները, տեղեկատվական անվտանգությունը, ճարտարագիտությունը, գյուղատնտեսությունը և այլն։

Մասնագիտությունների ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԸնդունելությունԿրթությունԲարձրագույն կրթություն

Տեղադրություն

Հայաստան