Նավթի գինը հոկտեմբերի սկզբից ի վեր առաջին անգամ իջել է մեկ բարելի դիմաց 100 դոլարից ցածր

Տնտեսություն21:16 | նոյեմբերի 4, 2026Նավթի գինը հոկտեմբերի սկզբից ի վեր առաջին անգամ իջել է մեկ բարելի դիմաց 100 դոլարից ցածր
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի կտրուկ նվազել են․ հյուսիսծովյան Brent տեսակի նավթի գինը հոկտեմբերի 7-ից ի վեր առաջին անգամ իջել է մեկ բարելի դիմաց 100 դոլարից ցածր, հայտնում է NBC News-ը։
Օրվա ընթացքում այն նվազել է գրեթե 9 դոլարով կամ ավելի քան 8%-ով։ Ամերիկյան WTI տեսակի նավթն էժանացել է մոտ 8%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 89 դոլարի։
Նավթի գների անկումը շուտով կարող է հանգեցնել ԱՄՆ-ում բենզինի էժանացմանը։ GasBuddy ընկերության վերլուծաբան Պատրիկ Դե Հաանի կանխատեսմամբ՝ ամերիկյան բենզալցակայաններում վառելիքի միջին գինն արդեն առաջիկա օրերին կարող է իջնել մեկ գալոնի դիմաց 4 դոլարից ցածր։ Չորեքշաբթի առավոտյան այն կազմում էր 4,12 դոլար՝ 39%-ով ավելի, քան փետրվարի 28-ին Իրանի հետ պատերազմի սկսվելուց առաջ։
Էներգետիկ շուկայի մասնակիցներն ուշադիր հետևում են ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների հետևանքներին։ Ներդրողները հույս ունեն, որ հանրապետականների պարտությունը կմեծացնի նախագահ Դոնալդ Թրամփի վրա ճնշումը և նրան կմղի ավարտելու Իրանի հետ պատերազմը՝ առանց հետագա սրման։ Ռազմական հակամարտությունը հանգեցրել է բենզինի և դիզելային վառելիքի գների կտրուկ աճին՝ ուժեղացնելով գնաճային ճնշումն ամերիկացի սպառողների, ագարակատերերի և բիզնեսի վրա։
Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ պատերազմը դարձել է ընտրություններում Հանրապետական կուսակցության լուրջ կորուստների պատճառը։ Նրա գնահատմամբ՝ վարչակազմի հետագա քայլերի ցանկացած ազնիվ քննարկում պետք է սկսվի այս խնդրի ընդունումից։ Ինքը՝ Թրամփը, ևս ընդունել է, որ բենզինի գների աճը կարող էր ազդել քվեարկության արդյունքների վրա։ Նա նշել է, որ ընտրողները կարող էին աջակցել Իրանի նկատմամբ իր քաղաքականությանը, սակայն պատրաստ չէին կարճաժամկետ հետևանքներին՝ ավելի թանկ վառելիքի տեսքով։
Վերջին երեք առևտրային նստաշրջանների ընթացքում նավթը զգալիորեն էժանացել է․ ուրբաթ դրա գինը հասնում էր մեկ բարելի դիմաց 118 դոլարի, իսկ չորեքշաբթի օրվա կեսին իջել է մոտ 98 դոլարի։ Միաժամանակ, տարեսկզբի համեմատ նավթը դեռևս 65%-ով թանկ է։
Ամերիկյան դիզելային վառելիքի ֆյուչերսների գները չորեքշաբթի նույնպես նվազել են գրեթե 7%-ով՝ հասնելով օգոստոսի վերջից ի վեր ամենացածր մակարդակին։ Վերլուծաբանները հատկապես ուշադիր են հետևում այս շուկային, քանի որ դիզելն օգտագործվում է բեռնափոխադրումների և այլ տրանսպորտային ծառայությունների ոլորտում։ Դրա գնի աճը մեծացնում է ապրանքների առաքման ծախսերը և կարող է հանգեցնել խանութներում սննդամթերքի ու այլ ապրանքների թանկացմանը։
Gulf Oil ընկերության էներգետիկ հարցերով խորհրդական Թոմ Քլոզան նշել է, որ առաջիկա վեց շաբաթն ավանդաբար անբարենպաստ շրջան է բենզինի և դիզելի գների նվազման համար։ Սակայն, եթե ԱՄՆ-ն ու Իրանը չդիմեն Պարսից ծոցում իրավիճակի հետագա սրմանը, դեկտեմբերի երկրորդ կեսին վառելիքը կարող է զգալիորեն էժանանալ։
Հասանելի է
Թեմա
Օբյեկտ
Աղբյուրը՝ NEWS.am
