Հունգարիայում 36 տարի անց հասանելի է դարձել կոմունիստական հատուկ ծառայությունների արխիվները

Հունգարիայում 36 տարի անց հասանելի է դարձել կոմունիստական հատուկ ծառայությունների արխիվները

Արխիվներ21:22 | նոյեմբերի 4, 2026Հունգարիայում 36 տարի անց հասանելի է դարձել կոմունիստական հատուկ ծառայությունների արխիվները
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հունգարիայում 36 տարի անց հասանելի է դարձել կոմունիստական հատուկ ծառայությունների արխիվները<!—>

]—>

Հունգարիան ժողովրդավարությանն անցնելուց հետո առաջին անգամ լայն հանրության համար բացել է կոմունիստական հատուկ ծառայությունների արխիվները։ Այժմ յուրաքանչյուր ցանկացող կարող է ինքնուրույն փնտրել գաղտնազերծված փաստաթղթերը Պետական անվտանգության մարմինների պատմական արխիվի (ABTL) կայքում, հայտնում է hvg գործակալությունը։

«36 տարի անց մենք անում ենք այն, ինչ քաղաքական կարգի փոփոխությունից ի վեր չի արել որևէ այլ կուսակցություն»,- հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը չորեքշաբթի արխիվում անցկացված մամուլի ասուլիսում։

Արխիվների բացումը Մադյարի առանցքային նախընտրական խոստումներից մեկն էր։ Ըստ նրա՝ կոմունիստական հատուկ ծառայությունների գործակալական ցանցերը ներթափանցել էին հասարակական կյանքի բոլոր ոլորտները։

Արխիվում պահվում են տեղեկություններ մոտ 55 հազար մարդու մասին, որոնց պետական անվտանգության մարմինները փորձել են հավաքագրել։ Ենթադրվում է, որ նրանցից մոտ 10 հազարը կարող է մինչ օրս ողջ լինել։ Սակայն հավաքագրված անձանց և հատուկ ծառայությունների աշխատակիցների անձնական գործերը նախատեսվում է բացել միայն հաջորդ տարվա փետրվարին։

Պատմաբանները, հետազոտողները, լրագրողները և հսկողության ենթարկված մարդիկ նախկինում էլ կարող էին առանձին փաստաթղթեր պահանջել։ Բացի դրանից, որոշ հայտնի հասարակական գործիչների՝ կոմունիստական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մասին տեղեկություններն արդեն իսկ հանրայնացվել էին։

Գլխավոր փոփոխությունն այն է, որ այժմ գաղտնազերծված նյութերը հասանելի են դարձել համացանցի յուրաքանչյուր օգտատիրոջ։ Դա հնարավորություն կտա տեղեկություններ փնտրել գործընկերների, ընկերների և նույնիսկ հարազատների անցյալի մասին։

Մադյարը կառավարությունը գլխավորում է 2026 թվականի մայիսից։ Նրա աջակենտրոն «Տիսա» կուսակցությունը հաղթել է ապրիլին անցկացված խորհրդարանական ընտրություններում՝ վերջ դնելով Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցության բազմամյա իշխանությանը։

Հասանելի է

русский

Թեմա

ԱրխիվներՊատմությունՔաղաքականություն

Տեղադրություն

Հունգարիա

Անձ

Պետեր Մադյար

Աղբյուրը՝ NEWS.am