«Մենակ չենք թողնելու». «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին

«Մենակ չենք թողնելու». «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին

Պատահարներ10:33 | նոյեմբերի 3, 2026«Մենակ չենք թողնելու». «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Մենակ չենք թողնելու». «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին<!—>

]—>

Շաքի ներխուժած ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անին բուժումն ամբողջությամբ ավարտելուց հետո կվերադառնա Սյունիք՝ Սիսիան։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ և իմ գործընկեր Իրինա Յոլյանի հետ հիվանդանոցում տեսակցել ենք Անի Ավետիսյանին, նրա երեխաներին, մայրիկին։ Այս մասին Facebook—ի իր էջում գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Չնայած որ ձեռքը, ոտքը դեռ բուժման մեջ են, առաջիկայում էլ անգամ ծանր վիրահատություն ունի, բայց ժպիտը տեղն է, ոգին՝ ամուր։

Շաքիի դեպքից հետո Անին դարձավ մայրության, քաջության խորհրդանիշ․ Անին արեց այն, ինչ կաներ իրական, ուժեղ հայ կինը։ Սխրանքների մասին խոսելիս` Անին վառ օրինակ է այլևս։

Ուզում եմ շեշտել, որ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը, խմբակցության ղեկավարը, կուսակցության գործընկերներս կանգնած ենք Անի Ավետիսյանի ու նրա ընտանիքի կողքին՝ պատրաստ աջակցելու ցանկացած հարցում։ Երբեք մենակ չենք թողնելու նրան իր խնդիրների հետ։

Աստված առողջություն տա Անիին, իսկ մեր Սյունիքի սահմանները թող միշտ ամուր լինեն»։


Թեմա

Պատահարներ

Անձ

Նարեկ Կարապետյան

Տեղադրություն

ՍիսիանՍյունիք

Կազմակերպություն

Ուժեղ Հայաստան

Աղբյուրը՝ NEWS.am