Binance-ը հաքերային հարձակումից հետո երեքշաբթի օրվանից կվերսկսի մի շարք ակտիվների դուրսբերումը

Կրիպտոարժույթ10:34 | նոյեմբերի 3, 2026Binance-ը հաքերային հարձակումից հետո երեքշաբթի օրվանից կվերսկսի մի շարք ակտիվների դուրսբերումը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսան՝ Binance-ը, հաքերային հարձակումից հետո հայտնել է, որ երեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 7-ից, կվերսկսի մի շարք ակտիվների դուրսբերումը։
Անցյալ շաբաթ Binance-ի հիմնադիր Չանպեն Չժաոն հայտնել էր, որ հարթակը ենթարկվել է հաքերային հարձակման՝ միաժամանակ նշելով, որ օգտատերերի միջոցներն անվտանգ են։ Ընկերության նախնական գնահատմամբ՝ միջադեպն առնչվել է մոտ 6,3 միլիարդ դոլարի ակտիվների։
«Binance-ը կվերսկսի ստորև թվարկված ակտիվների դուրսբերումը 2026 թվականի նոյեմբերի 3-ին՝ UTC ժամանակով ժամը 04։00-ից… Դուրսբերումը կվերսկսվի աստիճանաբար», — ասվում է Binance-ի մամուլի հաղորդագրության մեջ։
Հայտարարության համաձայն՝ ցանկում ներառված են BSC-ը, Ethereum-ը, Solana-ն, XRP-ը, SUI-ը, Arbitrum-ը, Optimism-ը, TRX-ը և Base-ը։
Binance-ը կիրակի հայտնել էր, որ հաքերային հարձակումից հետո մասամբ վերականգնել է միջոցների դուրսբերման հնարավորությունը։ Financial Times թերթը երկուշաբթի գրել էր, որ դրանից հետո բորսայի հաճախորդները դուրս են բերել գրեթե 5 միլիարդ դոլարի միջոցներ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԿրիպտոարժույթԿիբեռանվտանգությունՏնտեսություն
Աղբյուրը՝ NEWS.am
