Մարիա Կարապետյանն ինչու՞ այն պահանջը, որն ունի ընդդիմությունից, չունի Թուրքիայից

Մարիա Կարապետյանն ինչու՞ այն պահանջը, որն ունի ընդդիմությունից, չունի Թուրքիայից

ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը ընդդիմախոսներին մի պարզ, բայց կարևոր միտք է ասում․ անցյալը պետք է ճանաչել, որպեսզի կարողանաս խոստանալ՝ նույն սխալները չես կրկնելու։

Տրամաբանությունը դժվար է վիճարկել։ Բայց հենց այդտեղ էլ հարց է առաջանում՝ ինչո՞ւ այս սկզբունքը նույն հետևողականությամբ չի կիրառվում Հայոց ցեղասպանության հարցում։

Եթե պատմական անցյալի ճանաչումը անհրաժեշտ է ապագա սխալները չկրկնելու համար, ապա Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի հիշողություն չէ։ Այն նաև Հայաստանի պատմական փորձն է, որի ուսումնասիրությունն ու միջազգային հիշողության պահպանումը կարող են հենց նույն կանխարգելիչ նշանակությունն ունենալ։

Սակայն հարցը քաղաքական առաջնահերթության և շեշտադրումների մասին է։ Եթե «անցյալը ճանաչել՝ ապագայում չկրկնելու համար» սկզբունքը համընդհանուր է, ապա ինչո՞ւ այն չպետք է գործի նաև Հայոց ցեղասպանության դեպքում չպիտի լինի պահանջ Թուրքիային։

Աղբյուր՝ Hayastan.news