Կառավարությունում աշխատել եմ Տիգրան Սարգսյանից սկսած չորս վարչապետի օրոք և մեկ հստակ պայմանով. Լիլիա Շուշանյան

Կառավարությունում աշխատել եմ Տիգրան Սարգսյանից սկսած չորս վարչապետի օրոք և մեկ հստակ պայմանով. Լիլիա Շուշանյան

Իր իսկ բնորոշմամբ նախկին «ֆիկտիվ» ՀՀԿ-ական, իսկ այսօր ՔՊ-ական էկոնոմիկայի նախարարը սիրտ է արել անդրադառնալ իմ համեստ անձին, այն էլ՝ քաղաքական թիմի և մասնագիտական թեմաներով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիա Շուշանյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գրառմանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ ուրեմն։

Կառավարությունում աշխատել եմ դեռ Տիգրան Սարգսյանից սկսած չորս վարչապետի օրոք և բոլոր դեպքերում՝ մեկ հստակ պայմանով՝ քաղաքական-կուսակցական գործունեությամբ չզբաղվելու։

Ինչ վերաբերում է ոլորտային հարցին, ապա այստեղ էլ, հավանաբար, մոնտաժից «պատահաբար» դուրս է մնացել նախադասության ավարտը, որտեղ հստակ նշում եմ, որ՝ կողմ եմ եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը, եթե դրանք գանձվեին ճիշտ ձևով՝ ՀԱՐԿԻ տեսքով (հարկին կողմ են արտահայտվել «Ուժեղ Հայաստանի» մյուս անդամները, ուստի տարակարծություն չկա)։

Ընդ որում, հեռանալուցս ամիսներ անց կառավարությունն անցավ նույն այս հարկային կարգավորմանը՝ ժամանակին իմ հնչեցրած նույն հիմնավորումները բերելով»։ 

Աղբյուր՝ Hayastan.news