Margarian Mantashyants Rally — երբ բիզնես համայնքը միավորվում է բարության շուրջ

Օգոստոսի 15-ին Գյումրիում կայացավ Հայաստանում առաջին «Margarian Mantashyants Rally» ավտոերթը, որին մասնակցեցին Հայաստանի ավելի քան 40 խոշոր գործարարներ և ձեռներեցներ։
Մասնակիցները Երևանից ուղևորվեցին դեպի Գյումրի՝ հասնելով քաղաքի կենտրոն, որտեղ նրանց սպասում էին «Արմինեի գրադարանի» երեխաները։ Հանդիպումը դարձավ օրվա ամենաջերմ ու հիշարժան պահերից մեկը։
Ավտոերթին մասնակցած գործարարները գրադարանին փոխանցեցին դրամական նվիրատվություններ, որոնք կուղղվեն երեխաների և գրադարանի զարգացմանն ու բարեգործական ծրագրերին։ «Margarian Mantashyants Rally-ն» պարզապես ավտոերթ չէր, այն միավորեց բիզնեսը, բարեգործությունն ու մարդկային շփումը՝ ստեղծելով մի օր, որի ամենակարևոր ուղերձը երեխաներին ոգեշնչելն ու նրանց երազանքներին հավատ տալն էր։ Երբ հաջողակ մարդիկ կիսվում են ոչ միայն իրենց հնարավորություններով, այլև իրենց փորձով ու ժամանակով, բարեգործությունը ստանում է շատ ավելի մեծ արժեք։
Նշենք, որ ի թիվս այլ գործարարների, մասնակիցների թվում էր նաև «Black river capital»-ի հիմնադիր Ֆելքիս Վարդանովը։
Օրվա ամենակարևոր պահերը՝ լուսանկարներում։
