ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Հանրապետության 22/12) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ վերացվել են նախկինում արձանագրված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը։

