Մալդիվների նախկին արտգործնախարարին ձերբակալել են երեխայի նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով․ The Edition

Մալդիվների նախկին արտգործնախարարին ձերբակալել են երեխայի նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով․ The Edition

Ձերբակալություն13:44 | նոյեմբերի 3, 2026Մալդիվների նախկին արտգործնախարարին ձերբակալել են երեխայի նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով․ The Edition
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Մալդիվների նախկին արտգործնախարարին ձերբակալել են երեխայի նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով․ The Edition<!—>

]—>

Մալդիվների արտաքին գործերի նախկին նախարար Աբդուլլա Շահիդը ձերբակալվել է 18 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով։ Այս մասին հայտնել է տեղական The Edition թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Թերթի տեղեկություններով՝ ոստիկանությունը Շահիդին ձերբակալել է Հուլհումալե կղզում գտնվող նրա նստավայրում։ Այնուհետև նրան տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, իսկ այնտեղից՝ հարևան կղզում գտնվող քննչական մեկուսարան։ Ոստիկանությունը չի բացահայտել գործի մանրամասները, սակայն հաստատել է, որ քննությունը շարունակվում է։

Ձերբակալությունից մի քանի րոպե առաջ նախկին նախարարը X-ում հայտարարել է, որ իր դեմ տարածվող մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, և կոչ է արել չտարածել անհիմն լուրեր։

Աբդուլլա Շահիդը Մալդիվների ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2007-2008 և 2018-2023 թվականներին։ 2021-2022 թվականներին եղել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը։ Շահիդը զբաղեցրել է նաև խորհրդարանի խոսնակի և Մալդիվների դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնները։ Վերջին շրջանում նա ակտիվորեն պայքարում է 2028 թվականի նախագահական ընտրություններում այդ կուսակցության կողմից առաջադրվելու իրավունքի համար։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՁերբակալությունՔաղաքականությունԱնչափահասների սեռական բռնություն

Տեղադրություն

Մալդիվներ

Աղբյուրը՝ NEWS.am