2027 թվականին Արդարադատության նախարարության կարիքների համար նախատեսված ծախսերը կավելացվեն գրեթե 3 մլրդ դրամով

Տնտեսություն13:42 | նոյեմբերի 3, 20262027 թվականին Արդարադատության նախարարության կարիքների համար նախատեսված ծախսերը կավելացվեն գրեթե 3 մլրդ դրամով
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2027 թվականին պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 27 մլրդ 468 մլն դրամ։ Սա շուրջ 2,9 մլրդ դրամով ավելի է, քան 2026 թվականին։ Այս մասին նոյեմբերի 3-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Արդարադատության նախարարության հիմնական ծրագրերն են դատական և իրավական բարեփոխումների հետևողական իրականացումը, թվային արդարադատության զարգացումը, քրեակատարողական, պրոբացիայի և հարկադիր կատարման ծառայությունների կարողությունների ամրապնդումը։ Կբարեփոխվի նաև ընտրական օրենսդրությունը՝ հաշվի առնելով 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների դասերը։ Կշարունակվի նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքը», — նշել է Գալյանը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՏնտեսությունԴատական համակարգՊետական բյուջե
Կազմակերպություն
Արդարադատության Նախարարություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
