Մահացել է Բագրատ Սրբազանի հայրը

90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը՝ Պետրոս Գալստանյանը։ Հայտնում են Սրբազան պայքար շարժումից․
«Մեր զորակցությունն ենք հայտնում Սրբազան Հորը։
Տեղեկացնում ենք նաև, որ 05.08.2026թ-ին Սրբազանի կեցավայրում կայանալիք միջոցառումը չեղարկվում է։
Հոգեհանգստյան կարգի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։
Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»։
Աղբյուր՝ 24News.am
