Volkswagen-ը հավաքել է Scout ամենագնացների նախասերիական նախատիպերը

Volkswagen-ը հավաքել է Scout ամենագնացների նախասերիական նախատիպերը

Ավտոաշխարհ06:00 | նոյեմբերի 17, 2026Volkswagen-ը հավաքել է Scout ամենագնացների նախասերիական նախատիպերը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Volkswagen-ը հավաքել է Scout ամենագնացների նախասերիական նախատիպերը<!—>

]—>

Volkswagen AG-ն իր նոր ավտոգործարանում սկսել է Scout Traveler և Terra ամենագնացների նախասերիական նախատիպերի փորձնական-արդյունաբերական արտադրությունը։ Ձեռնարկությունը Հարավային Կարոլինայում է (ԱՄՆ), և դրա կառուցման համար 2,5 տարվա ընթացքում ներդրվել է 2 միլիարդ ԱՄՆ դոլար։

Գործարանում ներկայումս ընթանում են արդյունաբերական ռոբոտների և հաստոցների տեղադրման ու կարգաբերման, ինչպես նաև աշխատակիցների հավաքագրման աշխատանքներ, հայտնում է Drom.ru-ն։ Թափքերի պատրաստումը և դրանց ներկումը՝ հակակոռոզիոն մշակմամբ, ամբողջությամբ ավտոմատացված կլինեն։ Լրիվ հզորությամբ աշխատելու դեպքում թափքերի արտադրամասի արտադրողականությունը կկազմի ժամում 40 թափք։ Գործարանում կաշխատի մինչև չորս հազար մարդ։

Կադրերի պատրաստման և ուսուցման համար Volkswagen-ը ներգրավել է Հարավային Կարոլինայի տեղական քոլեջները։ Վերջերս Volkswagen-ը հայտարարել է, որ ևս 300 միլիոն դոլար կուղղի գործարանին կից արդյունաբերական պարկի ստեղծմանը՝ Scout Traveler-ի և Terra-ի արտադրությանը համալրող մասեր մատակարարողների համար։ Scout Traveler-ը և Terra-ն նախատեսվում է առաջարկել միայն ամբողջությամբ էլեկտրական տարբերակներով։

Հասանելի է

русский

Թեմա

ԱվտոաշխարհԷլեկտրամոբիլներԱրդյունաբերություն

Կազմակերպություն

Volkswagen

Աղբյուրը՝ NEWS.am