Լուկաշենկոն կոչ է արել ամրապնդել ՀԱՊԿ-ի ռազմական ներուժը

Ալեքսանդր Լուկաշենկո17:33 | նոյեմբերի 11, 2026Լուկաշենկոն կոչ է արել ամրապնդել ՀԱՊԿ-ի ռազմական ներուժը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստում կոչ է արել ակտիվացնել կազմակերպության ռազմական ներուժի ամրապնդմանն ուղղված աշխատանքները, հաղորդում է Բելտան։
«Նպատակահարմար ենք համարում ակտիվացնել ՀԱՊԿ-ի ռազմական ներուժի ամրապնդմանն ուղղված աշխատանքները», — հայտարարել է Լուկաշենկոն։
Այս առնչությամբ Բելառուսի ղեկավարն աջակցել է գագաթնաժողովում ՀԱՊԿ զորքերի գործունեության ապահովման համար նախատեսված հակաօդային պաշտպանության շարժական ստորաբաժանումներին, ինչպես նաև կազմակերպության Հավաքական ավիացիոն ուժերի կատարելագործման վերաբերյալ ներկայացված որոշումներին։
Հասանելի է
Անձ
Թեմա
Տեղադրություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
