Երևանում թալանել են «գոլդ» համարանիշներով «Audi»-ն. հափշտակել են ավտոմեքենայում եղած 8 մլն դրամը

Երևանում թալանել են «գոլդ» համարանիշներով «Audi»-ն. հափշտակել են ավտոմեքենայում եղած 8 մլն դրամը

Հանցագործություն17:37 | նոյեմբերի 11, 2026Երևանում թալանել են «գոլդ» համարանիշներով «Audi»-ն. հափշտակել են ավտոմեքենայում եղած 8 մլն դրամը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Երևանում թալանել են «գոլդ» համարանիշներով «Audi»-ն. հափշտակել են ավտոմեքենայում եղած 8 մլն դրամը<!—>

]—>

Հոկտեմբերի 29-ին անձնական ունեցվածքի խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչություն է դիմել Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդ և հայտնել, որ այդ օրը ինքն իր ավտոմեքենան կայանել է Սայաթ-Նովա պողոտայի հասցեներից մեկի դիմաց և ավտոմեքենայից գողացել են խոշոր չափի գումար, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ահազանգով նշված հասցե են ժամանել Երևանի քրեական ոստիկանները, որտեղ տուժածը՝ Երևանի բնակիչ 37-ամյա Վլադիմիր Մ.-ն հայտնել է, որ ինքը «Audi» մակնիշի «88 PP 888» համարանիշի ավտոմեքենան կայանել է նշված հասցեում և ժամը 17:00-ի սահմաններում նկատել է, որ ավտոմեքենայի սրահում եղած պայուսակի միջից անհայտ անձը կամ անձինք գողացել են 8 միլիոն դրամ։

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին։

Գողության մասին Վլադիմիր Մ.-ն հայտնել է օրեր անց՝ նոյեմբերի 2-ին, իսկ ավտոմեքենայի համարանիշները էլ արժեն 8 միլիոն դրամ։


Թեմա

ՀանցագործությունԳողություն

Տեղադրություն

Երևան

Աղբյուրը՝ NEWS.am