Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ

Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ

Դոնալդ Թրամփ20:21 | նոյեմբերի 4, 2026Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ<!—>

]—>

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը դարձել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների համոզիչ հաղթանակի պատճառը։ Նրա գնահատմամբ՝ հենց ռազմական հակամարտությունն է հանգեցրել հանրապետականների պարտությանը, որն անակնկալ էր Վաշինգտոնի համար։

«Մեր պարտության պատճառը պատերազմն է։ Նախագահն ինքը նախորդ գիշեր ասաց դրա մասին»,- չորեքշաբթի X սոցիալական ցանցում գրել է Վենսը։

Նա միաժամանակ վարչակազմի կողմնակիցներին առաջարկել է բացահայտ գնահատել ռազմական արշավի քաղաքական գինը։ Ըստ ԱՄՆ փոխնախագահի՝ նրանք, ովքեր կարծում են, որ պատերազմն արժեր այդ գինը, պետք է ուղիղ հայտարարեն դրա մասին, նույնիսկ եթե դրա հետևանքով հանրապետականները հաջորդ վեց տարով կորցրել են Սենատի նկատմամբ վերահսկողությունը։

«Եթե ուզում եք պնդել, որ դա արժեր այդ գինը, որ հաջորդ վեց տարով Սենատը կորցնելն արդարացված գին էր, հենց այդպես էլ ասեք։ Կարելի է վիճել, բայց դա գոնե ազնիվ կլինի»,- նշել է Վենսը։

Նրա հայտարարությունը հնչել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է, որ Իրանի հետ պատերազմը մասամբ ազդել է միջանկյալ ընտրությունների արդյունքների վրա և օգնել դեմոկրատներին հաջողության հասնել։

Ինչպես նշում է Axios-ը, Վենսի մեկնաբանությունները հանրապետականների պարտության պատճառների բավական ուղիղ գնահատական էին և հնչել են 2028 թվականի նախագահական ընտրարշավի նախապատրաստման մեկնարկի հետնապատկերին։ Պարբերականը միաժամանակ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ փոխնախագահն այդպիսով որոշակիորեն հեռացել է Թրամփի դիրքորոշումից։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Դոնալդ ԹրամփՋեյ Դի Վենս

Թեմա

ԸնտրություններՔաղաքականությունԱՄՆ-Իրան հարաբերություններ

Աղբյուրը՝ NEWS.am