Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են

Հրազդանի Մեծ կամրջի (Կիևյան կամուրջ) հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ առաջնային նպատակը անվտանգ երթևեկության վերականգնումն էր՝ այնուհետև կառույցի շինարարական աշխատանքները ոչ երթևեկելի գոտի տեղափոխելը:
Գործընթացը շարունակվում է կամրջի թռիչքային կամարի և հենարանների վնասված հատվածների ամրացման, թուջե բազրիքների վերականգնման և մի շարք այլ ուղղություններով։
Ամբողջական նախագիծը կավարտվի մինչև տարեվերջ։
Հիշեցնենք, որ Կիևյան կամուրջը հունիսի 17-իփ փակվել էր երթևեկության համար։ Սկզբում նախատեսվում էր, որ կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 29-ին, սակայն օգոստոսի 14-ի առավոտից այն արդեն բացվել է։
Աղբյուր՝ 24News.am
