Կաթողիկոսի և Սրբազան հայրերի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ

Կաթողիկոսի և Սրբազան հայրերի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց Վեհափառ Հայրապետի և վեց Սրբազանների գործով դատական նիստը: Բացակա էր Վահան Սրբազանը, բայց քանի որ նրա պաշտպանը ներկա էր, որոշվեց նիստը շարունակել:

Նախագահող դատավորն ասաց, որ նիստը պետք է դռնփակ անցկացվի, քանի որ այս փուլում անձանց մասնավոր կյանքին վերաբերող հարց պետք է քննարկվի: Դատավորն, ապա պարզաբանեց, որ նաև իր անձնական կյանքի վերաբերյալ հարց պետք է քննարկվի:

Աղբյուր՝ 24News.am