Դատավորը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց մաս կազմել ամոթալի պրոցեսին. Վեհափառի պաշտպան

Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործով» դատավոր Հակոբ Մանուկյանը ինքաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննելուց։ Այս մասին դատարանի բակում տեղեկացրեց Վեհափառ Հայրապետի պաշտպան Արա Զոհրաբյանը։
Նշենք, որ այսօր դատական նիստին ներկա էր նաև Արման Սարոյանը, ով մուտք էր գործել դատավորի համար նախատեսված մուտքից։
«Դատավորն ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննել։ Նա եղել է նաև փաստաբան, իր արտոնագիրը ես եմ հանձնել։ Իմ անձնական կարծիքով՝ դա բացարկի հիմք չէր։ Բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց։ Ես ողջունում եմ դատավորի այս քայլն այն տեսակետից, որ նա, ըստ էության, հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին»,- ասաց Զոհրաբյանը։
Աղբյուր՝ 24News.am
