«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկը

Ալեքսանդր Լուկաշենկո11:42 | նոյեմբերի 25, 2026«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու մասին։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ <…> Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն», — լրագրողներին ասել է Զելենսկին։
Ուկրաինայի ղեկավարը հիշեցրել է, որ Կիևն ու Մոսկվան պատերազմի մեջ են, ուստի երկու երկրների ղեկավարները պետք է հանդիպեն չեզոք տարածքում։ «Մենք բոլորս դա հիանալի հասկանում ենք։ Երբ ինչ-որ մեկն այդպես է խոսում, դա պարզապես անլուրջ խոսակցություն է։ Այսինքն՝ այդ մարդը մեզ չի մոտեցնում պատերազմի ավարտին», — ասել է Զելենսկին։
Ավելի վաղ Լուկաշենկոն ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում հիշեցրել էր, որ Պուտինը համաձայն է հանդիպել Ուկրաինայի ղեկավարին՝ քննարկելու պատերազմի ավարտը, բայց պահանջում է բանակցել Մոսկվայում։ Բելառուսի նախագահն այդ պահանջը «դաժան» է անվանել, սակայն պատրաստակամություն է հայտնել Զելենսկուն ուղեկցել Ռուսաստանի մայրաքաղաք։
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ եթե Զելենսկին այդ տարբերակն անընդունելի է համարում, ապա թող «ինքն անձամբ ինքնաձիգով գնա ռազմաճակատ ու կռվի»։ «Պատերազմ է ընթանում, այն պետք է կանգնեցնել։ Եվ մենք կարող էինք պայմանավորվել», — հավաստիացրել է նա։
Լուկաշենկոյի կարծիքով՝ Բելառուսը, Ուկրաինան և Ռուսաստանը կկարողանային ավելի արագ կարգավորել հակամարտությունը՝ առանց Եվրոպայի մասնակցության։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես Զելենսկուն առաջարկել էր Մոսկվա մեկնել՝ Պուտինին հանդիպելու։ Bloomberg-ի աղբյուրների տվյալներով՝ նա այդ առաջարկն արել է 2026 թվականի սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարը մերժել է այն։
Մինչ այդ Թրամփը բազմիցս պնդել էր, որ Պուտինն ու Զելենսկին պետք է հանդիպեն։ Միաժամանակ նա հայտարարել էր, որ նրանք «ատում են միմյանց» և չեն կարողանում խոսել։
Պուտինն առաջին անգամ Զելենսկուն Մոսկվա էր հրավիրել 2025 թվականի սեպտեմբերին։ Միաժամանակ նա կասկածի տակ էր դրել հանդիպման նպատակահարմարությունը՝ հիշեցնելով, որ Ուկրաինայի նախագահին «ոչ լեգիտիմ» է համարում։ Զելենսկին մերժել էր առաջարկը՝ Պուտինին մեղադրելով ԱՄՆ-ի առջև բանակցելու պատրաստակամության պատրանք ստեղծելու մեջ, և նրան հրավիրել Կիև։
Զելենսկին նաև առաջարկել է Պուտինին հանդիպել չեզոք տարածքում, այդ թվում՝ «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովում, որը տեղի կունենա ԱՄՆ-ում դեկտեմբերի 14–15-ին։ Կրեմլը մերժել է նախաձեռնությունը։
Հասանելի է
Անձ
Ալեքսանդր ԼուկաշենկոՎլադիմիր ՊուտինՎլադիմիր Զելենսկի
Թեմա
