Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել

Ինքնաթիռի վթար12:13 | նոյեմբերի 25, 2026Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում թեթև շարժիչավոր ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի տներից մեկի անմիջապես դիմաց։ Ինքնաթիռում գտնվող երկու մարդիկ՝ օդաչուն և ուղևորը, տուժել են և տեղափոխվել հիվանդանոց, հայտնել է քաղաքապետ Քրեյգ Գրինբերգը։
«Փոքր օդանավը վթարային վայրէջք է կատարել… Ոչ մի բնակելի տուն չի վնասվել»,– գրել է Գրինբերգը X սոցիալական ցանցում։
Քաղաքապետը նաև հրապարակել է դեպքի վայրից կադրեր, որտեղ երևում է բնակելի տներից մեկի մոտ կանգնած ինքնաթիռը։
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության տվյալներով՝ վթարային վայրէջքից առաջ օդաչուն հայտնել էր շարժիչի անսարքությունների մասին։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
