Կապիկները փակել են Հնդկաստանի Թաջ Մահալ դամբարանի մուտքերը

Հնդկաստան11:23 | նոյեմբերի 27, 2026Կապիկները փակել են Հնդկաստանի Թաջ Մահալ դամբարանի մուտքերը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Վայրի կապիկները զբաղեցրել են Հնդկաստանի Ագրա քաղաքում գտնվող Թաջ Մահալ դամբարանի արևելյան, արևմտյան և Թագավորական դարպասների մերձակա տարածքը։ Նրանց ներկայությունը սպառնում է զբոսաշրջիկների անվտանգությանը, նոյեմբերի 26-ին հայտնել է NDTV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ մեծ թվով կապիկներ բնակվում են ինչպես ճարտարապետական համալիրի տարածքում, այնպես էլ դրա շրջակայքում։ Չնայած կապիկներին բռնելու կամ ճարտարապետական հուշարձանի տարածքից հեռացնելու վերաբերյալ իշխանությունների բազմիցս տված խոստումներին՝ իրավիճակը չի փոխվել։
Խնդրի լուծմանը խոչընդոտող պատճառներից մեկը, ըստ հեռուստաալիքի, համալիրի կառավարման համար պատասխանատու գերատեսչությունների միջև գործունեության անբավարար համակարգումն է։
Ինչպես նշել է NDTV-ն, կապիկների թվի աճը մտահոգություններ է առաջացնում այցելուների անվտանգության առնչությամբ և կարող է բացասաբար անդրադառնալ Թաջ Մահալի՝ հնդկական մշակութային ժառանգության գլխավոր խորհրդանիշներից և երկրի հայտնի զբոսաշրջային վայրերից մեկի միջազգային հեղինակության վրա։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
