Bloomberg. Մեծ Բրիտանիային ցրտերի պատճառով էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է սպառնում

Տնտեսություն11:38 | նոյեմբերի 27, 2026Bloomberg. Մեծ Բրիտանիային ցրտերի պատճառով էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է սպառնում
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Մեծ Բրիտանիայում ջերմաստիճանի նվազման ֆոնին կրկին էլեկտրաէներգիայի դեֆիցիտի վտանգ է առաջացել։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Էներգահամակարգի ազգային օպերատորի տվյալներին։
Գործակալության տեղեկություններով՝ առկա արտադրական հզորությունները կարող են բավարար չլինել պահանջարկը ծածկելու համար։ Այդ կապակցությամբ իշխանություններն արդեն երրորդ անգամ դիմել են արտադրողներին՝ կոչ անելով ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը, իսկ խոշոր սպառողներին խնդրել են կրճատել էներգասպառումը։
Ինչպես նշել է Bloomberg-ը, Մեծ Բրիտանիան զգալիորեն կախված է վերականգնվող էներգիայի աղբյուրներից, որոնց աշխատանքը պայմանավորված է եղանակային պայմաններով։ Թույլ քամու դեպքում մատակարարումների ծավալը կրճատվում է հենց այն ժամանակ, երբ ցրտերի պատճառով պահանջարկն աճում է։ Շուկայի օպերատոր Elexon-ի տվյալներով՝ նոյեմբերի 26-ին քամու էներգիայից էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունը մոտ 2 ԳՎտ-ով ցածր է եղել նույն օրն ավելի վաղ հրապարակված կանխատեսումից։
Էներգետիկ շուկայում լարվածությունը հանգեցրել է գների աճի։ Հինգշաբթի էլեկտրաէներգիայի գինը հասել է 206,73 ֆունտ սթեռլինգի (մոտ 271 դոլար)՝ մեկ ՄՎտ·ժ-ի դիմաց, ինչը մոտ երկու անգամ գերազանցում է տարվա միջին մակարդակը։ Այս ֆոնին էներգամատակարարման կայունացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներն ավելացնում են բեռը սպառողների վրա, որոնք արդեն բախվում են էլեկտրաէներգիայի վճարների աճին։
«Բրիտանական շուկայի համար սա այս ձմռան ընթացքում արդեն չորրորդ նման նախազգուշացումն է։ Սա արդեն երկու անգամ ավելի է, քան նախորդ հինգ ձմեռների ընթացքում՝ միասին վերցրած, և մեկ ձմռան ընթացքում նախազգուշացումների ամենամեծ թիվն է 2020 թվականից ի վեր, երբ դրանք վեցն էին», — նշվել է հրապարակման մեջ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՏնտեսությունԷլեկտրաէներգիաՎերականգնվող էներգիա
Տեղադրություն
