Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իսրայելական մարտական ​​ինքնաթիռներն ու հրետանին մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային մի քանի բնակավայրերին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իսրայելական ինքնաթիռները մի քանի անգամ հարվածել են Ալ-Մանսուրի գյուղին, մինչդեռ հրետանին միաժամանակ գնդակոծել է Զուտար ալ-Շարքիան բնակավայրը և երկրի հարավում գտնվող այլ տարածքներ։

Իսրայելական անօդաչու թռչող սարքը պայթուցիկ նյութեր է նետել նաև Նաբաթիե ալ-Ֆաուկայի մերձակայքում գտնվող Ալ-Դաբշա տարածքում։ Հրետանային կրակի թիրախ է դարձել Այթարունը, որի ուղղությամբ իսրայելական զինվորականները նաև գնդացրային կրակ են բացել։

Հրետանային արկն ընկել է Բանի Հայյանի համայնքային վարչության շենքի վրա, իսկ իսրայելական անօդաչու թռչող սարքը վթարի է ենթարկվել Զիբքին գյուղի մերձակայքում։

Աղբյուր՝ 24News.am