Իսպանիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած սողանքները փակել են երկաթուղային գծերը

Իսպանիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած սողանքները փակել են երկաթուղային գծերը

Բնական աղետ14:15 | նոյեմբերի 16, 2026Իսպանիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած սողանքները փակել են երկաթուղային գծերը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Իսպանիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած սողանքները փակել են երկաթուղային գծերը<!—>

]—>

Կիրակի օրը հորդառատ անձրևների հետևանքով Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Գալիսիա ինքնավար համայնքում շուրջ 20 սողանք է գրանցվել։ Ինչպես հայտնում է La Voz de Galicia թերթը, տարածաշրջանում մի քանի ճանապարհ է փակվել։

Մասնավորապես, Վիլամարդին դե Վալդեոռաս համայնքում կամուրջ է փլուզվել, իսկ Կիրոգա համայնքում հողից ու քարերից բաղկացած սողանքային զանգվածը փակել է երկաթուղային գծերը։ Բազմաթիվ բնակավայրերի փողոցները շարունակում են ջրածածկ մնալ։ Տուժածների մասին առայժմ հաղորդումներ չկան։

Անցյալ շաբաթ Իսպանիայի պետական օդերևութաբանական AEMET գործակալությունը երկրի գրեթե ողջ տարածքում տեղատարափ անձրևների և փոթորկային քամու պատճառով եղանակային վտանգի մասին նախազգուշացում էր տարածել։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

Բնական աղետԵրկաթուղիԱնձրև

Տեղադրություն

Իսպանիա

Աղբյուրը՝ NEWS.am