Իրանի արևմուտքում PJAK-ի հետ կապված զինված խումբ է վնասազերծվել

Իրանի արևմուտքում PJAK-ի հետ կապված զինված խումբ է վնասազերծվել

Պատահարներ14:30 | նոյեմբերի 16, 2026Իրանի արևմուտքում PJAK-ի հետ կապված զինված խումբ է վնասազերծվել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Իրանի արևմուտքում PJAK-ի հետ կապված զինված խումբ է վնասազերծվել<!—>

]—>

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է գործողության ընթացքում PJAK ահաբեկչական կազմակերպության անդամներից կազմված զինված խմբի վնասազերծման մասին։ ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ խմբի անդամները երկիր էին ներթափանցել արևմտյան սահմանով և ծրագրում էին ահաբեկչություններ իրականացնել։

Ըստ ԻՀՊԿ-ի՝ Իրանի տարածք ներթափանցելուց հետո խումբը վերցվել է հսկողության տակ։

Ավելի ուշ զինված խմբի և ԻՀՊԿ զինծառայողների միջև բախում է տեղի ունեցել, որի հետևանքով խումբը վնասազերծվել է։

Հաղորդագրության համաձայն՝ գործողության ընթացքում խմբի անդամներից մեծ քանակությամբ զինամթերք է առգրավվել։

Հայտարարության մեջ զոհերի և վիրավորների թվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Հասանելի է

русский

Թեմա

Պատահարներ

Տեղադրություն

Իրան

Կազմակերպություն

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս

Պատմություն

Ահաբեկչություն

Աղբյուրը՝ NEWS.am