Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 մարդու կյանք խլած երկաթուղային վթարից հետո

Պեդրո Սանչես17:23 | նոյեմբերի 4, 2026Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 մարդու կյանք խլած երկաթուղային վթարից հետո
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն հրաժարական է տվել անցյալ շաբաթ տեղի ունեցած երկաթուղային աղետից հետո։ Հիշեցնենք, որ աղետի հետևանքով զոհվել է 69 մարդ, հայտնում է AFP-ն։
Նա նաև հրաժարվել է մասնակցել նոյեմբերի 29-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Պուենտեն հրաժարականի մասին հայտարարել է խորհրդարանում երկարատև լսումների ավարտին։ Ավելի վաղ նա բազմիցս բացառել էր պաշտոնը լքելու հնարավորությունը, իսկ հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ առաջ խոստացել էր միջոցներ ձեռնարկել երկրի արագընթաց երկաթուղային ցանցի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։
Հրաժարականից քիչ առաջ Պուենտեն ներկայացրել էր անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Մասնավորապես, իշխանությունները նախատեսում են ներդնել արտակարգ իրավիճակների մասին կարգավարներին ավտոմատ ծանուցող ծրագրային ապահովում և մարդկային սխալների ռիսկը նվազեցնելու համար արհեստական բանականության վրա հիմնված համակարգ։ Անվտանգության ավտոմատ համակարգի խափանման դեպքում կարգավարի որոշումները պետք է հաստատի երկրորդ աշխատակիցը։
Նախատեսվում է նաև վերանայել կարգավարների աշխատանքային պայմանները, այդ թվում՝ ընդմիջումների տևողությունն ու հոգնածության վերահսկման կարգը։ Նախարարը հայտարարել է զոհվածների ընտանիքներին և տուժածներին 30 մլն եվրո հատկացնելու մասին։
Օսկար Պուենտեի հրաժարականից հետո Իսպանիայի էկոնոմիկայի նախարար Կառլոս Կուերպոն մինչև նոյեմբերի 29-ի ընտրությունները ժամանակավորապես կկատարի տրանսպորտի նախարարի պարտականությունները։ Այս մասին չորեքշաբթի առավոտյան հայտնել է վարչապետ Պեդրո Սանչեսը, փոխանցում է Politico-ն։
Սանչեսը հայտարարել է, որ Կուերպոն, որը նաև զբաղեցնում է առաջին փոխվարչապետի պաշտոնը, խորհրդարանի ներկայիս գումարման ընթացքում «կառավարչական մեծ կարողություններ է դրսևորել»։
Կուերպոն դարձել է Սանչեսի կառավարության աչքի ընկնող դեմքերից մեկը։ Տեխնոկրատը նախկինում՝ էկոնոմիկայի նախարար Նադյա Կալվինյոյի պաշտոնավարման օրոք, զբաղեցնում էր գանձապետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նա էկոնոմիկայի նախարարությունը գլխավորել է այն բանից հետո, երբ Կալվինյոն հեռացել է պաշտոնից՝ Եվրոպական ներդրումային բանկի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Ավելի ուշ Սանչեսը Կուերպոյին նշանակել է իր առաջին տեղակալ։
Վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ Մադրիդից մոտ 130 կմ հարավ գտնվող Ուրդա գյուղի մերձակայքում։ Պետական Renfe ընկերության գնացքը բախվել է մասնավոր Iryo օպերատորի կանգնած գնացքին։ Աղետը դարձել է XXI դարում Եվրոպայում տեղի ունեցած ամենամահաբեր երկաթուղային վթարներից մեկը։
Նախնական տվյալներով՝ անվտանգության ավտոմատ համակարգը դադարեցրել էր գնացքների երթևեկությունը մոտ 63 կմ երկարությամբ երկաթուղային հատվածում։ Չնայած դրան՝ կարգավարական կենտրոնը Renfe-ի գնացքին թույլ էր տվել շարունակել երթևեկությունը։ Աջակողմյան ընդդիմադիր կուսակցություններն ու արհմիությունները քննադատել են նախարարին՝ տեղի ունեցածի հիմնական պատասխանատվությունը մեկ կարգավարի վրա դնելու փորձերի համար։
Երկաթուղայինների Semaf արհմիությունը, որն ավելի վաղ գործադուլներ էր հայտարարել նոյեմբերի 10-ին և 12-ին, ահազանգել էր աշխատանքային պայմանների վատթարացման և վթարային ռեժիմով աշխատող համակարգերի օգտագործման մասին։ Քննադատների կարծիքով՝ ենթակառուցվածքների սպասարկմանն ուղղված ներդրումները չեն համապատասխանել 2021 թվականին երկաթուղային շուկայի ազատականացումից հետո արձանագրված ուղևորահոսքի աճին։
Աղետը տեղի է ունեցել ընտրությունների նախապատրաստման ֆոնին, որոնք կարող են լուրջ փորձություն դառնալ վարչապետ Պեդրո Սանչեսի սոցիալիստների համար։ Հունվարին Անդալուսիայում՝ Մադրիդ–Սևիլյա գծում, գնացքների մեկ այլ բախում էր տեղի ունեցել, որը խլել էր 46 մարդու կյանք։
<!—>
Հասանելի է
[—>русский
Անձ
Թեմա
Տեղադրություն
Իրադարձություն
Աղբյուրը՝ NEWS.am
