Իրան․ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտման

Իրան․ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտման

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հասցված հարվածները հանգեցրել են Իրանի՝ Պարսից ծոցի ափամերձ հատվածի նավթային աղտոտման։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։

«Իրանական Քեշմ կղզու ափի նավթային աղտոտումը օտարերկրյա ռազմական ագրեսիայի հետևանք է»,- X սոցիալական ցանցում գրել է նա։

«Իրանի՝ Պարսից ծոցի ափամերձ հատվածի շրջակա միջավայրին հասցված նման վնասը վկայում է այն մասին, որ անհրաժեշտ է, որպեսզի Իրանը՝ որպես ափամերձ պետություն, մշակել և ներդնի Հորմուզի նեղուցի կառավարման մեխանիզմ»,- հավելել է Ղարիբաբադին։

Աղբյուր՝ 24News.am