«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների

Հայաստան08:15 | նոյեմբերի 4, 2026«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
«Հրապարակ» թերթը գրում է. «Ավարտվել են նաեւ բուհերի հեռակա ուսուցման միասնական քննությունները, ու հայտնի են ընդունելության արդյունքները: Հայաստանի ազգային ագրարային համալսարանին գերակա ագրարային 14 մասնագիտության գծով կառավարությունը հատկացրել էր 662 տեղ:
Միասնական ընդունելության քննությունների արդյունքում համալսարան է ընդունվել ընդամենը 10 դիմորդ, այսինքն` համալրվել է հատկացված տեղերի 1,5 տոկոսը: Գերակա 14 մասնագիտությունից 4-ում ուսանող ընդհանրապես չի ընդունվել, 3-ում ընդունվել է մեկական, իսկ 2-ում՝ երկուական դիմորդ:
Եվ սա Ագրարային համալսարանի ռեկտորի եւ նրա աշխատակազմի աշխատանքի «որակի» մասին է խոսում:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տեղադրություն
Թեմա
ԿրթությունԲարձրագույն կրթությունՄամուլի տեսություն
Աղբյուրը՝ NEWS.am
