«ՀԿԵ»-ն Արշակունյաց պողոտայում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ առնչություն չունի. հայտարարություն

«ՀԿԵ»-ն Արշակունյաց պողոտայում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ առնչություն չունի. հայտարարություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, Երևանի Արշակունյաց պողոտայում սպառողների էներգամատակարարման խափանումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների կապակցությամբ, անհրաժեշտ է համարում հայտնել հետևյալը։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Արշակունյաց պողոտայում չունի էլեկտրաէներգիայի սպառման օբյեկտներ այն հասցեներում, որտեղ անցած հանգստյան օրերին արձանագրվել են էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ: Նշված սպառողները հանդիսանում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդներ, որոնց հետ կնքված են էլեկտրաէներգիայի մատակարարման համապատասխան պայմանագրեր։

Միևնույն ժամանակ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նմանատիպ գործող պայմանագրեր չունի, քանի որ էլեկտրաէներգիայի մատակարարումը ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ցանկում ներառված չէ։

Այս կապակցությամբ ընկերությունը կոչ է անում ԶԼՄ ներկայացուցիչներին նմանատիպ թեմաների լուսաբանման ժամանակ ցուցաբերել առավելագույն ուշադրություն և օբյեկտիվություն, ստուգել տարածվող տեղեկատվության հավաստիությունը, պատշաճ կերպով նշել համապատասխան գործընթացների մասնակիցներին և խուսափել ձևակերպումների ու տեղեկատվության ներկայացման ընթացքում անճշտություններից:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պատրաստ է իր իրավասության շրջանակներում հավաստի տեղեկատվություն և համապատասխան պարզաբանումներ տրամադրելու համար։

Աղբյուր՝ 24News.am