Հայէկոնոմբանկը 10 միլիոն ԱՄՆ դոլար է ներգրավել ՄՓՄՁ-ների վարկավորման համար

Բանկինգ13:33 | նոյեմբերի 5, 2026Հայէկոնոմբանկը 10 միլիոն ԱՄՆ դոլար է ներգրավել ՄՓՄՁ-ների վարկավորման համար
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հայէկոնոմբանկը 2026 թվականի հոկտեմբերին 10 միլիոն ԱՄՆ դոլարի հերթական վարկային պայմանագիրն է կնքել շվեյցարական BlueOrchard Finance Ltd-ի կողմից կառավարվող միկրոֆինանսավորման ներդրումային ֆոնդի հետ: Պայմանագրերից ստացված միջոցները կուղղվեն Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը և զարգացմանը:
Հայէկոնոմբանկը BlueOrchard-ի հետ գործընկերային հարաբերություններ է պահպանել ավելի քան 10 տարի՝ կենտրոնանալով Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների աճի վրա:
Հավելենք, որ Հայէկոնոմբանկը 2026 թվականին վարկային պայմանագրեր և գործարքներ է կնքել մի շարք առաջատար միջազգային ֆինանսական և զարգացման կազմակերպությունների հետ՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, կանաչ և վերականգնվող էներգետիկայի, կանանց և երիտասարդների կողմից կառավարվող և այլ նախագծերի վարկավորման, ինչպես նաև առևտրի ֆինանսավորման նպատակով: Սույն փաստը հավաստում է, որ վերջիններս Հայէկոնոմբանկը դիտարկում են որպես երկարաժամկետ համագործակցության վստահելի գործընկեր։
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
<!—>
Հասանելի է
[—>english
Թեմա
ԲանկինգՏնտեսությունՓոքր և միջին ձեռնարկություններ
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
