Ավստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները

Ավստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները

Հնագիտություն14:56 | նոյեմբերի 25, 2026Ավստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ավստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները<!—>

]—>

Ավստրալիան արտերկրից վերադարձրել է 1712 թվականին իր ափերի մոտ խորտակված Zuytdorp նավից գողացված 23 մետաղադրամ։ Կառավարության տվյալներով՝ ևս մի քանի տասնյակ գողացված մետաղադրամ հայտնաբերել են երկրի տարածքում։

Նիդերլանդական Արևելահնդկական ընկերության Zuytdorp նավը խորտակվել է 1712 թվականին Արևմտյան Ավստրալիայի ափերի մոտ։ Այն արծաթե մետաղադրամներ էր տեղափոխում Բատավիա (ներկայիս Ջակարտա)։

1972 թվականին Նիդերլանդներն Ավստրալիային է փոխանցել այդ ափերի մոտ խորտակված՝ ընկերության նավերի և դրանց բեռների նկատմամբ իրավունքները։

«Այս մետաղադրամների իրական արժեքը խորտակված նավի հետ դրանց կապն է և այն, թե ինչ կարող են դրանք պատմել մեր ծովային պատմության մասին»,- նշել է Ավստրալիայի կլիմայի փոփոխության և էներգետիկայի նախարարի օգնական Ջոշ Ուիլսոնը, որի խոսքերը մեջբերված են փաստաթղթում։

Գողացված մետաղադրամների գործով հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ 2019-2021 թվականներին դրանք սկսել են մեծ քանակությամբ հայտնվել աճուրդներում։ Երկու մետաղադրամ առգրավել են Ամստերդամում կայացած աճուրդում, իսկ մյուս 21-ը ՀԴԲ-ն հայտնաբերել է Կալիֆոռնիայում։ Բոլոր 23 մետաղադրամներն արդեն վերադարձրել են Ավստրալիա։

Կառավարության տվյալներով՝ սա առաջին դեպքն է, երբ քրեական հետաքննության շնորհիվ Ավստրալիան վերադարձրել է գողացված և արտերկիր տեղափոխված ստորջրյա ժառանգության առարկաները։ Մետաղադրամները պահպանության կհանձնեն Ֆրիմանթլում գտնվող Արևմտյան Ավստրալիայի նավաբեկությունների թանգարանին։

Եվս մի քանի տասնյակ մետաղադրամ հայտնաբերել են Ավստրալիայի արևմուտքում՝ Ջերալդթոնի շրջանում անցկացված խուզարկությունների ժամանակ։ Տեղի բնակիչներից մեկն ընդունել է իր մեղքը ստորջրյա ժառանգության պահպանության մասին օրենքի խախտման չորս դրվագով։ Նրա գործով դատավճիռը կկայանա 2027 թվականի սկզբին։

Հասանելի է

русский

Թեմա

ՀնագիտությունՊատմությունՆավաբեկություն

Տեղադրություն

Ավստրալիա

Օբյեկտ

Արծաթե մետաղադրամներ