Հայաստանը ձգտում է իր տեխնոլոգիական ներուժը վերածել տնտեսական ազդեցության. Euronews

Հայաստանը ձգտում է իր տեխնոլոգիական ներուժը վերածել տնտեսական ազդեցության. Euronews

Հայաստան22:30 | նոյեմբերի 27, 2026Հայաստանը ձգտում է իր տեխնոլոգիական ներուժը վերածել տնտեսական ազդեցության. Euronews
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հայաստանը ձգտում է իր տեխնոլոգիական ներուժը վերածել տնտեսական ազդեցության. Euronews<!—>

]—>

Նոր հաշվողական կենտրոնի, միջազգային համագործակցության և ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի շնորհիվ փոքր Հայաստանը ձգտում է իր տեխնոլոգիական ներուժը վերածել ավելի մեծ տնտեսական ազդեցության, գրում է Euronews-ը։

Հին Մետաքսի ճանապարհով Արևելքի և Արևմուտքի միջև փոխադրվում էին ապրանքներ, տարածվում՝ գիտելիքներ ու գաղափարներ։ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներն այն վերաիմաստավորում են ժամանակակից համատեքստում՝ որպես ցանց, որը երկրները կապում է արհեստական բանականության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների միջոցով։

«Մենք սկսում ենք վերականգնել հին Մետաքսի ճանապարհը»,- Երևանում DigiTec տեխնոլոգիական համաժողովում ելույթ ունենալիս հայտարարել է NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, որը պատասխանատու է ԱԲ-ի միջոցով ֆիզիկական օբյեկտների մոդելավորման համար։ «Այն վերադառնում է, բայց նոր ձևով՝ որպես ԱԲ-ի կիրառմամբ մի յուրօրինակ Մետաքսի ճանապարհ»,- հավելել է նա։

Նա նշել է, որ Հայաստանն ու Ղազախստանը կարող են դառնալ այս տնտեսության գլխավոր հենասյուները, իսկ տարածաշրջանի երկրներն իրենց ներդրումը կունենան տարբեր մակարդակներում՝ էներգետիկայից, միկրոպրոցեսորներից և հաշվողական ենթակառուցվածքներից մինչև մոդելներ ու հավելվածներ։

Այդ հայեցակարգը դուրս է գալիս պարզապես տվյալների մշակման կենտրոններ կառուցելու շրջանակներից։ Խոսքը շուկաների, հետազոտողների, ձեռնարկությունների և կապիտալի անդրսահմանային միավորման, ինչպես նաև այնպիսի ոլորտում փոքր տնտեսությունների դերի սահմանման մասին է, որտեղ գերիշխում են շատ ավելի խոշոր տերությունները։

Ձևավորվող միջանցքն սկսում է ֆիզիկական ուրվագծեր ստանալ։

ԱՄՆ-ում գործող և արհեստական բանականության ենթակառուցվածքների մշակմամբ զբաղվող Firebird ընկերությունը, որի համահիմնադիրները հայ մասնագետներ են, օգոստոսին Հայաստանում հաշվողական կենտրոն է բացել և ևս մեկը կառուցում է Ղազախստանում։

Հայաստանյան կենտրոնը, որն ունի ավելի քան 6100 NVIDIA Blackwell պրոցեսոր, ձեռնարկություններին տրամադրում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման և գործարկման համար անհրաժեշտ հաշվողական հզորություններ։ Նրա հաճախորդների թվում է հենց NVIDIA-ն, իսկ Perplexity ընկերությունը նույնպես համագործակցում է կենտրոնի հետ՝ փոքր երկիրը կապելով ԱԲ ոլորտի միջազգային դերակատարների հետ։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

Հայաստան

Թեմա

Արհեստական բանականությունՏնտեսություն

Կազմակերպություն

Firebird AINvidia