Հասեթ․ ԱՄՆ-ն կարող է խստացնել Nvidia-ի չիպերի Չինաստան արտահանման սահմանափակումները

Հասեթ․ ԱՄՆ-ն կարող է խստացնել Nvidia-ի չիպերի Չինաստան արտահանման սահմանափակումները

Չինաստան22:38 | նոյեմբերի 29, 2026Հասեթ․ ԱՄՆ-ն կարող է խստացնել Nvidia-ի չիպերի Չինաստան արտահանման սահմանափակումները
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հասեթ․ ԱՄՆ-ն կարող է խստացնել Nvidia-ի չիպերի Չինաստան արտահանման սահմանափակումները<!—>

]—>

ԱՄՆ-նը կարող է խստացնել առաջադեմ կիսահաղորդիչների արտահանման սահմանափակումները, եթե հաստատվի, որ Nvidia-ի նորագույն չիպերը հայտնվել են Չինաստանում, այդ թվում՝ արտասահմանյան տվյալների կենտրոնների միջոցով, CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը։

Ըստ Հասեթի, եթե պարզվի, որ ամենահզոր չիպերից մի քանիսն անմիջապես հայտնվել են Չինաստանում, կամ դրանց հասանելիությունն այնտեղ ապահովվել է տվյալների կենտրոնների միջոցով, անհրաժեշտ կլինի խստացնել վերահսկողության գործող միջոցները։

Նա նաև չի բացառել առաջադեմ կիսահաղորդիչների հետագա մատակարարումների ստուգման ավելի խիստ ընթացակարգերի ներդրումը։

Միաժամանակ Հասեթն ընդգծել է, որ նույնիսկ եթե նախորդ սերնդի առանձին չիպեր հայտնվել են չինական ընկերությունների ձեռքում, դրանց ապահոված տեխնոլոգիական առավելությունը կարող է կարճատև լինել․ շուտով կհայտնվեն ավելի կատարելագործված պրոցեսորներ, որոնց արտահանման նկատմամբ վերահսկողությունն ավելի խիստ կլինի։

Հայտարարությունը հնչել է Շանհայի տվյալների կենտրոններից մեկում չինական ընկերությունների կողմից Nvidia Blackwell առաջադեմ չիպերի հնարավոր օգտագործման մասին հաղորդումների ֆոնին։ ԱՄՆ իշխանությունները հետաքննում են արտասահմանյան ընկերությունների և ենթակառուցվածքների միջոցով արտահանման սահմանափակումները շրջանցելու ռիսկերը։

Վաշինգտոնում շարունակվում են վեճերն այն մասին, թե որքան արդյունավետ է վարչակազմը վերահսկում ազգային անվտանգության համար կարևոր տեխնոլոգիաների մատակարարումները։

Նոյեմբերին ԱՄՆ առևտրի նախարարությունը հայտարարել էր լրացուցիչ սահմանափակումների մասին, որոնք, ի թիվս այլ նպատակների, ուղղված են արտասահմանյան տվյալների կենտրոնների հաշվողական հզորություններին չինական ընկերությունների հասանելիությունը կանխելուն։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՉինաստանՏնտեսությունԱրտաքին առևտուրTech

Կազմակերպություն

Nvidia