Դուրովը հայտարարել է Իսպանիայում կառավարության քննադատության պատճառով Telegram-ի նկատմամբ հետաքննության մասին

Պավել Դուրով22:08 | նոյեմբերի 29, 2026Դուրովը հայտարարել է Իսպանիայում կառավարության քննադատության պատճառով Telegram-ի նկատմամբ հետաքննության մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ իսպանական կարգավորող մարմինը հետաքննություն է սկսել մեսենջերի նկատմամբ՝ երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի կառավարության գործողությունների մասին օգտատերերին նախազգուշացնելու պատճառով։
Դուրովը հայտնել է, որ կարգավորող մարմինը կարծում է, որ փետրվարին հրապարակված նախազգուշացումը կարող էր խախտել ԵՄ Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը (GDPR)։
«Եթե նպատակը մեզ լռեցնելն էր, ձեզ հիասթափություն է սպասում», — գրել է Դուրովը։ Նա ընդգծել է, որ GDPR-ը պաշտպանում է օգտատերերի անձնական կյանքը, այլ ոչ թե քաղաքական գործիչներին՝ քննադատությունից։
Փետրվարին Դուրովն Իսպանիայի բնակիչներին նախազգուշացրել էր, որ Սանչեսի կառավարության գործողությունները սպառնում են թվային ազատությանը։ Այժմ, ըստ նրա, իսպանական կարգավորող մարմինն այդ հայտարարության առնչությամբ ստուգում է Telegram-ը։
Հուլիսին մեսենջերի հիմնադիրը նաև քննադատել էր Եվրամիությանը Chat Control օրինագծի համար, որը նախատեսում է համացանցում երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութերի հայտնաբերման միջոցառումներ և թույլ է տալիս սկանավորել օգտատերերի անձնական նամակագրությունը։ Դուրովը ԵՄ մեթոդները համեմատել էր այն գործելակերպի հետ, որն, ըստ նրա, նախկինում բնորոշ էր «բանանային հանրապետություններին»։
Հասանելի է
Անձ
Թեմա
Տեղադրություն
Կազմակերպություն
