Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

Մահ20:23 | նոյեմբերի 11, 2026Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ-ում նոյեմբերի 11-ին 67 տարեկանում հանկարծամահ է եղել Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։
«Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարությունն ու աշխատակազմը խոր ցավով հայտնում են, որ նոյեմբերի 11-ին՝ կյանքի 67-րդ տարում, հանկարծամահ է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Նիկիտայի Դարչիևը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Դարչիևը դիվանագիտական ծառայության մեջ էր 1992 թվականից։ Այդ ընթացքում նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատում և աշխատել արտերկրում։
2016 թվականի փետրվարին նրան շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ Այդ ժամանակ նա ղեկավարում էր Կանադայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը, որտեղ աշխատել է 2014-2020 թվականներին, հաղորդում է РИА Новости-ն։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
