Գոհաբանության օրվա նախաշեմին ԱՄՆ-ում փոթորիկ է մոլեգնել․ միլիոնավոր ճանապարհորդներ կբախվեն խափանումների

Ավիափոխադրումներ00:38 | 26 նոյեմբերի, 2026Գոհաբանության օրվա նախաշեմին ԱՄՆ-ում փոթորիկ է մոլեգնել․ միլիոնավոր ճանապարհորդներ կբախվեն խափանումների
լսել հոդվածը նախընտրելի դարձնել
<!—>]—>
Գոհաբանության օրվա նախաշեմին ԱՄՆ-ի երկու ափն էլ հայտնվել է փոթորիկների հարվածի տակ, հայտնում է CNN-ը։
Ըստ կանխատեսումների՝ տոնական օրերին ավելի քան 81 միլիոն մարդ կմեկնի ճանապարհորդության, սակայն անբարենպաստ եղանակը կարող է լրջորեն դժվարացնել տեղաշարժը երկրի ներսում։
Արևելյան ափին այսօր սպասվում է անձրևի և քամու ուժգնացում։ Արևմտյան ափին պահպանվում է առափնյա ուժեղ ջրհեղեղների վտանգը․ Սան Դիեգոյի շրջանում մակընթացության ժամանակ ջրի մակարդակը ռեկորդային ցուցանիշների է հասել։
Չորեքշաբթի՝ նոյեմբերի 25-ին, արևելյան ափի առանձին հատվածներում ջրի մակարդակը կարող է հասնել ամենաբարձր ցուցանիշին՝ 2012 թվականին տարածաշրջանին հարվածած «Սենդի» գերփոթորկից ի վեր։ Դելավեր և Նյու Ջերսի նահանգներում ուժեղ քամու պատճառով զգալիորեն մեծացել է էլեկտրամատակարարման խափանումների վտանգը։
Անբարենպաստ եղանակն արդեն ազդում է ավիահաղորդակցության վրա։ Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանում ցածր ամպամածության պատճառով հետաձգվում են թռիչքները։ ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության տվյալներով՝ սահմանափակումները պետք է գործեն մոտավորապես մինչև արևելյան ժամանակով ժամը 18։00-ն։ Southwest Airlines և United Airlines ավիաընկերությունները Գոհաբանության օրը թռիչք պլանավորող ուղևորներին զգուշացրել են երկրի հյուսիսարևելյան հատվածում հնարավոր խափանումների մասին։
Փոթորիկները սպառնում են նաև տոնական միջոցառումներին։ Կազմակերպիչները մտադիր են չորեքշաբթի առավոտյան որոշել՝ արդյոք հնարավոր կլինի օդ բարձրացնել հսկա փուչիկները Նյու Յորքում Գոհաբանության օրվան նվիրված Macy’s-ի 100-րդ շքերթի ժամանակ։ Ֆիլադելֆիայում եղանակային պայմանների պատճառով արդեն որոշել են հրաժարվել փուչիկների օգտագործումից։
Հասանելի է
Թեմա
ԱվիափոխադրումներՉվերթների ուշացումներՓոթորիկԵղանակի կանխատեսում
Տեղադրություն
