Ֆինլանդիան և Նորվեգիան գաղտնի փորձել են կանխել Ռուսաստանի հետ ռազմական բախումը Բալթիկ ծովում. WSJ

Բալթիկ ծով00:08 | 26 նոյեմբերի, 2026Ֆինլանդիան և Նորվեգիան գաղտնի փորձել են կանխել Ռուսաստանի հետ ռազմական բախումը Բալթիկ ծովում. WSJ
լսել հոդվածը նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն ոչ հրապարակային դիվանագիտական ջանքեր են գործադրել՝ Բալթիկ ծովում Ռուսաստանի հետ ռազմական բախումը կանխելու համար, հայտնում է The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հյուսիսեվրոպական երկու երկրի ղեկավարները քննարկել են ոչ միայն Ուկրաինայում պատերազմի դադարեցումը։ Նրանք նաև ձգտել են Ռուսաստանի ղեկավարությանը համոզել, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ արգելափակել ռուսական նավթի մատակարարումների համար կարևորագույն ծովային երթուղին։
Այս ուղերձը փոխանցելու համար Ստուբը և Ստյորեն, ինչպես պնդում է WSJ-ը, դիմել են Կրեմլի հետ ուղիղ կապի ուղի ունեցող ռուս միլիարդատիրոջ։ Նա խորհրդակցություններ է անցկացրել Նորվեգիայի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ապա վերադարձել Մոսկվա և համապատասխան ուղերձը փոխանցել Պուտինին։ Թերթը չի բացահայտում գործարարի անունը։
WSJ-ի տեղեկություններով՝ Բալթիկ ծովում լարվածությունն աճել է հնարավոր շրջափակման վերաբերյալ Մոսկվայի մտավախությունների ֆոնին։ Այս տարածաշրջանով է անցնում ռուսական նավթի ծովային արտահանման ավելի քան 60%-ը։ Ընդ որում, Բալթիկ ծովը շրջապատված է ՆԱՏՕ-ի անդամ երկրներով։
Արևմտյան պաշտոնյաները պարբերականին հայտնել են, որ ռուսական ռազմանավերը սկսել են ուղեկցել նավթատար լցանավերին և խոչընդոտել արևմտյան ռազմածովային ուժերի ու առափնյա պահպանության՝ դրանք զննելու փորձերին։ Մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում Գերմանիայի առափնյա պահպանությունը Բալթիկ և Հյուսիսային ծովերում նման ուղեկցման 260 դեպք է արձանագրել։
Մայիսին Ռուսաստանն ընդունել է օրենք, որը թույլ է տալիս ռազմական ուժ կիրառել առևտրային նավերը պաշտպանելու համար։ Մոսկվան նաև ուժեղացրել է Կալինինգրադի մարզի պաշտպանությունը՝ այնտեղ տեղակայելով լրացուցիչ անօդաչու թռչող սարքեր, ռադարներ և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ։
Օգոստոսին Պուտինը լցանավերը կալանելու Արևմուտքի փորձերն անվանել է «ծովահենություն և ավազակություն» ու սպառնացել պատասխան միջոցներով։ Սեպտեմբերին, ըստ WSJ-ի, Կրեմլը ՆԱՏՕ-ին գրավոր նախազգուշացում է ուղարկել Բալթյան տարածաշրջանում Ռուսաստանի շահերի պաշտպանության համար կանխարգելիչ միջուկային հարվածների պատրաստակամության մասին։
Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Ստուբը և Ստյորեն հրապարակայնորեն հաստատել են, որ քննարկել են Ուկրաինայում պատերազմը և դիվանագիտական կարգավորման անհրաժեշտությունը։ Սակայն, ըստ WSJ-ի աղբյուրների, շփման նպատակներից մեկը Բալթիկ ծովում լարվածության սրացման ռիսկի նվազեցումն էր։
Այս ջանքերի համար վերջին փորձությունը դարձավ Ֆիննական ծոցում ռուսական բեռնանավին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածը։ Ֆինլանդիայի իշխանությունները փրկարարական գործողությունը համակարգել են ռուսական կողմի հետ. նավի վրա բռնկված հրդեհը մարվել է, որից հետո ռուսական ծառայություններին թույլատրվել է քարշակել վնասված նավը։
Ավելի վաղ Ստուբը և Ստյորեն հայտարարել էին, որ Պուտինի հետ իրենց զրույցն ուղղված էր Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացին աջակցելուն։
Նախաձեռնությունն արժանացել է եվրոպական որոշ դաշնակիցների, մասնավորապես՝ Դանիայի քննադատությանը, որը դժգոհություն է հայտնել, որ խորհրդակցությունները նախապես համաձայնեցված չեն եղել բոլոր գործընկերների հետ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
